«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Նիկոլ Փաշինյան. «Անջատում հանուն փրկության» սկզբունքը պիտի դրվի Ղարաբաղի հարցի կարգավորման մեր հայեցակարգի հիմքում

Նիկոլ Փաշինյան. «Անջատում հանուն փրկության» սկզբունքը պիտի դրվի Ղարաբաղի հարցի կարգավորման մեր հայեցակարգի հիմքում
17.10.2020 | 15:35

«Անջատում հանուն փրկության» սկզբունքը, որը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորումն է, իրավունք է տալիս առանձին խմբերին, ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված նույն հետևանքներին, ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հատկապես սա պիտի դրվի Ղարաբաղի հարցի կարգավորման մեր հայեցակարգի հիմքում և վարձկան-ահաբեկիչների ներգրավվածությունը ընթացիկ պատերազմին, Թուրքիայի և Ադրբեջանի ահաբեկչական գործելակերպը նման միջազգային ըմբռնման հասնելու իրական հնարավորություն է տալիս։ Ողջ հայության ներուժը պետք է կենտրոնացնենք այս խնդրի լուծման վրա», - գրել է նա:

Դիտվել է՝ 1616

Մեկնաբանություններ