«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Ֆրանսիայի Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Ֆրանսիայի Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
18.10.2020 | 10:07

Ֆրանսիայի Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը հոկտեմբերի 15-ին, միաձայն քվեարկել է Արցախի անկախության ճանաչման օգտին՝ ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայլիլյանը:

«Փաստաթուղթը պարունակում է հետևյալ պատգամը․ «Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչում՝ որպես նրա բնակչության անվտանգության, տարածաշրջանի և գլոբալ կայունության գրավական»։ Լիմոնեն Ֆրանսիայում երկրորդ քաղաքն է Ալֆորվիլից հետո, և առաջինը Օվերն-Ռոն-Ալպ շրջանում, որ ճանաչում է Արցախի անկախությունը», – գրել է նա։

Դիտվել է՝ 3532

Մեկնաբանություններ