«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

ԱԳՆ. Բաքուն մերժել է Կարմիր խաչի միջնորդությամբ պայմանավորվածության փորձը

ԱԳՆ. Բաքուն մերժել է Կարմիր խաչի միջնորդությամբ պայմանավորվածության փորձը
18.10.2020 | 13:35

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հոկտեմբերի 18-ին մարդասիրական զինադադար հաստատելու պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ փորձ է արվել պայմանավորվածություն ձեռք բերել գիշերը վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու համար՝ նշված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում։


Սակայն այս քայլը, որը արվում էր թե հոկտեմբերի 17-ի և թե հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համաձայնությունների տառին և ոգուն համապատասխան, կտրականապես մերժվել է Բաքվի կողմից։ Տեղի ունեցածը վկայում է, որ Ալիևյան կլանը, դառնալով տարածաշրջանում թուրքական ծավալապաշտության գործիք, մտահոգված է միայն սեփական իշխանության պահպանմամբ և, սարսափելով պատերազմ սանձազերծելու ու բազմաթիվ կորուստներ ունենալու համար իր սեփական ժողովրդի առջև պատասխան տալու հեռանկարից, փորձում է հետաձգել իրականության հետ առերեսվելու անխուսափելի պահը։

Դիտվել է՝ 1778

Մեկնաբանություններ