«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Իսրայելը և Բահրեյնը ցանկանում են համապարփակ խաղաղ պայմանագիր ստորագրել

Իսրայելը և Բահրեյնը ցանկանում են համապարփակ խաղաղ պայմանագիր ստորագրել
18.10.2020 | 21:47

Բահրեյնը և Իսրայելը ձգտում են այնպիսի համաձայնագրի մշակման, որը կնպաստի Մերձավոր Արևելքի բոլոր ժողովուրդների իրավունքների իրացմանը, Sky News Arabia հեռուստաալիքին հարցազրույցում հայտարարել է Բահրեյնի ԱԳ նախարար Աբդել Լատիֆ բեն Ռաշեդ ազ Զայանին՝ Իսրայելի պատվիրակության հետ բանակցությունների ավարտին։ Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Մեիր Բեն-Շաբաթի ղեկավարած պատվիրակությունը Բահրեյն էր ժամանել նախօրեին։ Սա առաջին իսրայելական պատվիրակությունն է երկու երկրների գոյության ողջ ընթացքում։ Իսրայելական պատվիրակության հետ միասին Բահրեյն է ժամանել նաև ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը։ Նրա խոսքով` Վաշինգտոնի գլխավոր նպատակներից մեկը Իսրայելի, Բահրեյնի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև եռակողմ առևտրային համագործակցության ֆորմատի ձևավորումն է։

Դիտվել է՝ 1276

Մեկնաբանություններ