Հունաստանի հայերը փակել են Հունաստան-Թուրքիա սահմանը
19.10.2020 | 13:29
Հունաստանի հայերը այս պահին փակել են Հունաստան-Թուրքիա սահմանը՝ վանկարելով Մենք Արցախի հետ ենք, Ճանաչեք Արցախի անկախությունը և այլն։ Նրանք հարյուրից ավելի ավտոմեքենաներով են և ծածանում են Հայաստանի և Հունաստանի դրոշները: