Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

«Հա­յե­րը ոչ միայն լավ գոր­ծա­րար­ներ են, այլև լավ մար­տիկ­ներ»

«Հա­յե­րը ոչ միայն լավ գոր­ծա­րար­ներ են, այլև լավ մար­տիկ­ներ»
20.10.2020 | 00:32

Ղա­րա­բա­ղում սան­ձա­զերծ­ված թուրք-ադր­բե­ջա­նա-ա­հա­բեկ­չա­կան պա­տե­րազ­մը լու­սա­բա­նող և ռմ­բա­կո­ծու­թյան ժա­մա­նակ վի­րա­վոր­ված մեր ռուս գոր­ծըն­կեր ՅՈՒ­ՐԻ ԿՈ­ՏԵ­ՆՈ­ԿԻՆ այ­ցե­լե­ցինք «Է­րե­բու­նի» ԲԿ-ում։ Փառք Աստ­ծո, նրա վի­ճա­կը լավ էր, և սի­րով հա­մա­ձայ­նեց պա­տաս­խա­նել մեր մի քա­նի հար­ցե­րին։ Եվ քա­նի որ մեր գոր­ծըն­կե­րը ար­դեն բազ­միցս իր լայ­վե­րում անդ­րա­դար­ձել է այս պա­տե­րազ­մին, մեզ հե­տաք­րք­րեց նրա քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կա­նը։ Ար­դյո՞ք Թուր­քիա­յի ձեռ­քե­րին ա­զա­տու­թյուն տվո­ղը ԱՄՆ-ը չէ, որ­պես­զի հնա­րա­վո­րինս նվա­զեց­նի Ռու­սաս­տա­նի ազ­դե­ցու­թյու­նը այս տա­րա­ծաշր­ջա­նում և Թուր­քիա­յի մի­ջո­ցով կա­րո­ղա­նա ազ­դել ԻԻՀ-ի վրա։ Այս և այլ թե­մա­նե­րով զրու­ցե­ցինք «Այ­սօր» ցան­ցա­յին հրա­տա­րակ­չու­թյան գլ­խա­վոր խմ­բա­գիր, զին­վո­րա­կան թղ­թա­կից, պա­հես­տի փոխ­գն­դա­պետ Յու­րի Կո­տե­նո­կի հետ։

-Գի­տե՞ք` իմ տես­լա­կա­նը խնդ­րի շուրջ տար­բեր­վում է իր ա­ռանձ­նա­հատ­կու­թյամբ ձեր ներ­կա­յաց­րած տար­բե­րա­կից։ Ես` որ­պես խո­րա­պես հա­վա­տա­ցյալ քրիս­տո­նյա, կար­ծում եմ, որ մենք կանգ­նած ենք աշ­խար­հի վեր­ջի նա­խա­շե­մին, երբ չա­րի ու­ժե­րը միա­վոր­վում են Քրիս­տո­սի՝ Փրկ­չի դեմ։ Այժմ ըն­թա­նում է վեր­ջին մար­տը, և Հա­յաս­տա­նը հայ­տն­վել է ա­ռաջ­նագ­ծում։
Չէի ա­սի, որ այս պա­տե­րազ­մը ուղ­ղա­կիո­րեն ձեռն­տու է ԱՄՆ-ին, քա­նի որ բո­լորս էլ լսե­ցինք պա­րոն Պոմ­պեո­յի գնա­հա­տա­կա­նը. «Հույս ու­նենք, որ հա­յե­րը կդի­մա­կա­յեն»։ Ես ծանոթացա հայկական աղբյուրների գնահատականին, ըստ որի այս հայտարարությունը նշա­նա­կում է, որ հա­յե­րը թողն­ված են բախ­տի քմա­հա­ճույ­քին։ Այդ դեպ­քում ես ու­զում եմ հարց­նել մեր հար­գար­ժան հա­յե­րին. իսկ ի՞նչ էիք ու­զում, ու­զում էիք, որ Ա­մե­րի­կան իր օ­դա­նա­վե­րը, թն­դա­նոթ­նե­րը ու­ղար­կեր` խա­ղա­ղեց­նե՞ր Թուր­քիա­յին և Ադր­բե­ջա­նին։
-Ոչ, ան­ձամբ ես հա­մոզ­ված եմ որ Ա­մե­րի­կան նման քայ­լի երբևէ չի գնա։
-Ա­մե­րի­կան ին­քը հի­մա շատ խն­դիր­ներ ու­նի, հա­մե­նայն դեպս, մինչև նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­ներ նա ա­մեն ին­չի վրա թքած ու­նի։ Սա` ա­ռա­ջին հեր­թին։ Իսկ երկ­րոր­դը՝ ա­յո, ԱՄՆ-ը փոր­ձում է այս տա­րա­ծաշր­ջա­նում հնա­րա­վո­րինս նվա­զեց­նել Ռու­սաս­տա­նի ազ­դե­ցու­թյու­նը։ Եվ դա նա ա­նում է ոչ թե ուղ­ղա­կիո­րեն, այլ օգ­տա­գոր­ծում է ներ­կա­յիս ի­րա­վի­ճա­կը։ Այս­տեղ ա­մե­նա­սար­սա­փե­լին և տագ­նա­պեց­նողն այն է, որ Էր­դո­ղա­նի ձեռ­քերն ար­ձակ­վել են։
-Ին­չու՞ աշ­խար­հը ո­րո­շեց ար­ձա­կել Էր­դո­ղա­նի ձեռ­քե­րը։
-Հա­յացք գցենք հետ` պատ­մու­թյա­նը։ Ո՞վ էր Օս­մա­նյան կայս­րու­թյան ա­մե­նա­սար­սա­փեց­նող թշ­նա­մին, ի­հար­կե` ռու­սա­կան իմ­պե­րիան։ Ո՞վ ստանձ­նեց Բալ­կան­նե­րի և Կով­կա­սի քրիս­տո­նյա­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը թուր­քա­կան լծից, ի­հար­կե` Ռու­սաս­տա­նը։ Սրանք փաս­տեր են։ Այժմ Ռու­սաս­տա­նը, ել­նե­լով մի քա­նի պատ­ճառ­նե­րից, այն ի­րա­վի­ճա­կում չէ, որ նման ա­ռա­քե­լու­թյուն ի­րա­կա­նաց­նի։ Ռու­սաս­տա­նը ժա­մա­նա­կա­վո­րա­պես կորց­րել է մեկ դար ա­ռաջ­վա այդ ֆունկ­ցիան։ Այժմ Ռու­սաս­տա­նը տե­ռո­րիս­տա­կան հար­ձակ­ման տակ է, այդ պատ­ճա­ռով Էր­դո­ղա­նի ձեռ­քերն ար­ձակ­ված են, նա կար­ծում է, թե կա­րող է դառ­նալ նոր Խա­լիֆ, Փա­դի­շահ ողջ եվ­րա­սիա­կան տա­րած­քում։ Դրա­նում հա­մոզ­վե­լու հա­մար բա­վա­կան է ու­սում­նա­սի­րել թուր­քա­կան քար­տեզ­նե­րը, դրանք հո­րին­ված չեն, բլեֆ չեն։ Գու­ցե ո­մանք ա­սեն, թե հեր­թա­կան «Մուր­զիլ­կան» նս­տած նման սար­սա­փիկ­ներ է սար­քում և տա­րա­ծում։ Նա­յեք Թուր­քիա­յի ռազ­մա­կան քար­տեզ­նե­րը, դրանք վկա­յում են այն մա­սին, որ Թուր­քիան մտա­դիր է իր ազ­դե­ցու­թյան տակ վերց­նե­լու Մի­ջին Ա­սիան, ամ­բողջ Կով­կա­սը (Վրաս­տան, Հա­յաս­տան) և Ղրի­մը։ Սրանք սար­սա­փե­լի վտան­գա­վոր փաս­տեր են։ Թուր­քիան ակ­տիվ գոր­ծում է Սի­րիա­յում, ա­նեք­սիա­յի են­թար­կեց մի ամ­բողջ Իդ­լիբ մար­զը։ Իդ­լի­բի բո­լոր է­ներ­գա­հա­մա­կար­գե­րը փո­խանց­ված են Թուր­քիա­յին։ Այս­տեղ ներ­դր­վել է թուր­քա­կան լի­րան, այս­տեղ Թուր­քիան նավթ է ար­դյու­նա­հա­նում և հաս­տա­տում իր օ­րենք­նե­րը։ Նա բա­ցեի­բաց ա­ջակ­ցում է Լի­բիա­յում տե­ռո­րիս­տա­կան ռե­ժի­մին, ա­վե­լի ճիշտ, այս­պես կոչ­ված, «Ազ­գա­յին հա­մա­ձայ­նու­թյան» կա­ռա­վա­րու­թյա­նը։ Դրանք տե­ռո­րիստ­ներ են, ո­րոնք Լի­բիա­յից տե­ղա­փոխ­վում են Սի­րիա, այն­տե­ղից` Ադր­բե­ջան՝ մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին մաս­նակ­ցե­լու հա­մար։ Թուր­քիան մտադիր է իր բա­զա­ները բա­ցելու Աֆ­րի­կա­յում և այլ երկր-ներում։ Այն­պես որ, Թուր­քիա­յին չի կա­րող ոչ ոք այս պա­հին կանգ­նեց­նել, նա մեծ վտանգ է ներ­կա­յաց­նում։
-Երբ ա­սում եք, որ Թուր­քիա­յին ոչ ոք չի կա­րող կանգ­նեց­նել, ար­դյո՞ք այդ­պի­սով չեք ո­գեշն­չում և քարտ-բլանշ տա­լիս Թուր­քիա­յի գոր­ծո­ղու­թյուն­նե­րին։ Ես չեմ կա­րող հա­վա­տալ, որ Ռու­սաս­տա­նը այ­սօր չի կա­րող դա ա­նել՝ գու­ցե ա՛յս պա­հին չի ցան­կա­նում։
-Ցան­կա­նա­լու մա­սին խոսք լի­նել չի կա­րող։ Մենք գի­տենք, որ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը (իսկ պա­տե­րազ­մը քա­ղա­քա­կա­նու­թյան շա­րու­նա­կու­թյունն է) հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ար­վեստ է, սա­կայն միան­շա­նակ Էր­դո­ղա­նի «ա­խոր­ժա­կը» դեմ կառ­նի խո­չըն­դո­տի։ Չա­րը չի կա­րող ան­վերջ տա­րած­վել, քո­ղարկ­ված չա­րի­քը` նույն­պես։ Մի կող­մից Թուր­քիան ներ­կա­յա­նում է որ­պես հյու­րըն­կալ եր­կիր զբո­սաշր­ջիկ­նե­րին` «Ե­կեք, հան­գս­տա­ցեք, ու­րա­խա­ցեք չն­չին փո­ղե­րով», մյուս կող­մից հայ­տա­րա­րում է. «Մենք հա­մաշ­խար­հա­յին դիկ­տա­տոր ենք ու եվ­րո­պա­ցի­նե­րին պետք է թե­լադ­րենք` ինչ­պես ապ­րել և ինչ­պես կա­ռու­ցել ի­րենց հա­րա­բե­րու­թյուն­նե­րը»։ Սա ինչ-որ շատ ան­նոր­մալ երևույթ է։ Սրան էլ գու­մար­վում են Էր­դո­ղա­նի անձ­նա­կան ամ­բի­ցիա­նե­րը, ո­րոնք, կար­ծում եմ, նրա հետ դա­ժան կա­տակ են ա­նում։
-ՈՒ­զում եք ա­սել` Օս­մա­նյան կայս­րու­թյան չի­րա­կա­նաց­ված ծրա­գի­րը ի­րա­կա­նու­թյու՞ն է ու­զում դարձ­նել։
-Ա­յո, ա­յո, այ­սինքն, ար­դեն մո­ռաց­ված է Ա­թա­թուր­քի թո­ղած ժա­ռան­գու­թյու­նը՝ լո­ժա­ներ, սեկ­տա­ներ, ե­րիտ­թուր­քե­րի նոր քա­ղա­քա­կան խա­ղեր, դրանք մո­ռաց­ված են։ Կար­ծես վե­րա­դառ­նում ենք ա­վե­լի վաղ ժա­մա­նա­կաշր­ջան։
-Այլ կերպ ա­սած, պատ­մու­թյու­նը կրկն­վում է, բայց, ա­մեն դեպ­քում, Եվ­րո­պան կա­րող է ազ­դել Թուր­քիա­յի վրա, սա­կայն դեռևս չի ա­նում, Ա­մե­րի­կան կա­րող է, բայց նույն­պես ո­չինչ չի ա­նում։ Սա­կայն Թուր­քիա կոչ­ված չա­րի­քի դեմ պետք է պայ­քա­րի աշ­խար­հը և ոչ թե թող­նի միայն Հա­յաս­տա­նի վրա։ Ի­հար­կե, Հա­յաս­տա­նը կա­րող էր ինք­նու­րույն հաղ­թել, ե­թե Ղա­րա­բա­ղում պա­տե­րազ­մեր միայն Ադր­բե­ջա­նի դեմ, բայց այ­սօր պա­տե­րազ­մում է Թուր­քիան։
-Հար­գե­լի Ժաս­մին, քրիս­տո­նյա­յի պարտքն է պաշտ­պա­նել իր տու­նը, հայ­րե­նի­քը...
-Մենք պաշտ­պա­նում ենք։
-Պաշտ­պա­նում եք, բայց գու­ցե բա­վա­րար քայ­լեր չեն ար­վում։ Ես նկա­տի չու­նեմ այն, ինչ ար­վում է այ­սօր Հա­յաս­տա­նում։ Խոսքս վե­րա­բե­րում է աշ­խար­հի հա­յու­թյա­նը։ Ի­հար­կե, Սփյուռ­քը խո­շոր գու­մար­ներ է հա­վա­քագ­րում և Հա­յաս­տան ու­ղար­կում, դա շատ լավ է, հիա­նա­լի է, սա­կայն փող հա­վա­քե­լը, ար­տերկ­րում մի­տինգ անց­կաց­նե­լը և ճա­նա­պարհ­ներ փա­կե­լը շատ քիչ է, հար­կա­վոր է հա­վա­քագր­ված գու­մար­նե­րով գնել այն­պի­սի սպա­ռա­զի­նու­թյուն, որ թույլ չտա ագ­րե­սո­րին գոր­ծե­լու այդ­պես ան­պա­տիժ՝ հար­ված­ներ հասց­նե­լով խա­ղաղ բնա­կա­վայ­րե­րին։
-Դուք ե­ղել եք Ղա­րա­բա­ղում և հենց այդ­տեղ էլ վի­րա­վոր­վել։ Այ­սինքն, տե­սել եք` ինչ զեն­քե­րով ենք կռ­վում։ Հա­յաս­տա­նը այ­սօր Ձեր նշած սպա­ռա­զի­նու­թյամբ զին­վա՞ծ է։
-Չեմ կա­րող այդ հար­ցին պա­տաս­խա­նել, քա­նի որ Ղա­րա­բա­ղում ես ըն­դա­մե­նը մի քա­նի ժամ եմ ե­ղել։ Ա­ռա­ջին հեր­թին ես գնա­ցի երկ­րորդ օ­բյեկտ, նկա­րա­հա­նե­լու սահ­մա­նի վրա գտն­վող պայ­թած կա­մուր­ջը, այ­նու­հետև գնա­ցի ե­կե­ղե­ցի, որ­տեղ և վի­րա­վոր­վե­ցի։ Սա­կայն, ե­թե թույլ տաք, կցան­կա­նա­յի ա­վար­տել վերևում ա­սածս միտ­քը։ Կար­ծում եմ` հա­յե­րը պետք է հաս­կա­նան, որ բա­վա­կան է մեկ գա­վաթ սուր­ճի շուրջ բա­նա­վի­ճել` ո՞վ է գլ­խա­վո­րը` Ռո­բերտ Քո­չա­րյա՞­նը, թե՞ Նի­կոլ Փա­շի­նյա­նը։ Բա­վա­կան է կուրծք ծե­ծել և բղա­վել` «Բո­լորս կկանգ­նենք մեկ մար­դու պես», ուղ­ղա­կի պետք է կանգ­նել և կա­մա­վո­րագր­վել։ Մենք մո­ռա­ցե՞լ ենք` ով­քեր են ե­ղել ֆի­դա­յի­նե­րը և ինչ­պե՞ս են նրանք կռ­վել։ Փա­ռա­հեղ ա­վան­դույթ­ներ կան, ե­կեք վեր­հի­շենք։ Հա­յե­րը ոչ միայն կա­րո­ղա­նում են լավ գոր­ծա­րար լի­նել և ի­րենց բիզ­նե­սը աշ­խար­հում ներ­կա­յաց­նել, այլև լավ մար­տիկ­ներ են։ Հայ ժո­ղովր­դին մաղ­թում եմ դի­մա­կա­յել պատ­մա­կան այս ծանր ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում։

Զրույցը` Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 56532

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ