Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Դմիտրի Պեսկով. Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացին հնարավոր է միայն Երևանի և Բաքվի համաձայնությամբ

Դմիտրի Պեսկով. Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացին հնարավոր է միայն Երևանի և Բաքվի համաձայնությամբ
22.10.2020 | 22:19

«Ինչ վերաբերում է կարգավորման ձևաչափերին երրորդ երկրների մասնակցությանը, դա ամբողջովին կախված է հակամարտության կողմերի քաղաքական կամքից: Դրանք երկուսն են՝ Ադրբեջանը և Հայաստանը», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է Թուրքիայի ներգրավումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում: Ըստ նրա՝ «կարգավորման մասնակցելը, միջնորդ լինելը հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնությամբ»:

Մեկնաբանելով Ղարաբաղում դեսանտայինների հնարավոր տեղակայման տեղեկությունը՝ նա ասել է, որ այս հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: «Ռուսաստանն արել է և անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի իրավիճակը մտցվի քաղաքական և դիվանագիտական կարգավորման ուղի: Մենք դեռ համոզված ենք, որ այս խնդիրը խաղաղ կարգավորման այլընտրանք չունի», - ասել է Պեսկովը:

Դիտվել է՝ 1740

Մեկնաբանություններ