Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

ԱԳ նախարարը CNN-ի եթերում հայտարարել է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ազատ ինքնորոշման իրավունք, որը պետք է հարգվի

ԱԳ նախարարը CNN-ի եթերում հայտարարել է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ազատ ինքնորոշման իրավունք, որը պետք է հարգվի
24.10.2020 | 11:50

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը CNN-ի եթերում բարձրաձայնել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի բնակավայրերի թիրախավորման մասին:

«Երբ մենք այստեղ ենք՝ Վաշինգտոնում, երբ մենք փորձում ենք ամրապնդել կրակի դադարեցման պայմանավորվածությունը, խաղաղ լուծման վերադառնալ, մենք ստանում ենք Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից հաղորդագրություններ, որ քաղաքացիական բնակավայրերը՝ Ստեփանակերտը, Մարտունին, Հադրութը կրկին թիրախավորվում են Ադրբեջանի Զինված ուժերի կողմից: Քաղաքացիներ են զոհվում»,- ասել է Մնացականյանը: Նա հավելել է, որ կան անվտանգային գծեր, որոնց չլինելու դեպքում ԼՂ ժողովուրդը կկանգնի էթնիկ զտման սպառնալիքի առաջ:


«1992-1993թթ. մենք ունեինք շատ վտանգավոր իրավիճակ, երբ Ադրբեջանն օկուպացրել էր Լեռնային Ղարաբաղի մեծ մասը, այնտեղ բնակվող մարդիկ տեղահանվել էին, հայերը կարողացան իրենց կյանքը պաշտպանելով ձևավորել անվտանգային գծեր, որոնք մինչ օրս կան, եթե չլինեն, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող է նորից բախվել այդ էթնիկ զտումներին»,- նշել է նախարարը:


Զոհրաբ Մնացականյանը հավելել է, որ Հայաստանի համար ԼՂ հարցի լուծումը կարող է հիմնված լինել միայն փոխզիջումների վրա, իսկ լուծումը կարող է լինել միայն խաղաղ ճանապարհով: «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ազատ ինքնորոշման իրավունք, որը պետք է հարգվի: Պետք է Ադրբեջանը դադարեցնի իր մաքսիմալիստական մոտեցումները»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:

Դիտվել է՝ 1650

Մեկնաբանություններ