«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը խզել է Թուրքիայի հետ պայմանագիրը

Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը խզել է Թուրքիայի հետ պայմանագիրը
24.10.2020 | 11:55

Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը խզել է Թուրքիայի հետ 1 միլիոն դոլարի պայմանագիրը: ԱՄՆ-ի հայ դատի հանձնախմբից տեղեկացնում են, որ Mercury-ն ծառայություններ է մատուցել թուրք-ամերիկյան խորհրդին, որը գլխավորում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մերձավոր Մեհմեդ Յալչինդագը։

«Մենք ողջունում ենք Mercury-ի որոշումը վերջ դնել Թուրքիայի կառավարության հետ կապերին եւ նրա ցեղասպանական քաղաքականությանը։ Հուսով ենք, որ այս որոշումը օրինակ կծառայի այլ կազմակերպությունների համար, որոնք աշխատում են ավտորիտար ռեժիմների համար կամ նրանց հետ»՝ ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արեւմտյան տարածաշրջանի տնօրենների խորհրդի նախագահ Նորա Հովսեփյանը։
Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը ներկայացնում է այպիսի հաճախորդներին, ինչպիսիք են Microsoft-ը, American Airlines-ը և Starbucks-ը։

Դիտվել է՝ 1446

Մեկնաբանություններ