Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 93448

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 93448
02.11.2020 | 13:47

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1194-ով՝ հասնելով 93448-ի, գրանցվել է մահվան 28 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 639-ով և հասել 56466-ի, իրականացվել է 2544 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 410524-ի:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով։ Մահերի ընդհանուր թիվը հասավ 1767-ի: Բուժվում է 35215 մարդ:

Դիտվել է՝ 5607

Մեկնաբանություններ