Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Արդեն ե­րեկ պետք է մե­կու­սաց­վեին և պար­տա­դիր թես­տա­վոր­վեին

Արդեն ե­րեկ պետք է մե­կու­սաց­վեին և պար­տա­դիր թես­տա­վոր­վեին
03.11.2020 | 00:52

«Տի­կին, դրեք Ձեր դի­մա­կը»,- Տիգ­րան Մեծ փո­ղո­ցում ոս­տի­կա­նը հոր­դո­րեց հե­ռա­խո­սով զրու­ցող կնո­ջը, ո­րը դի­մա­կը ձեռ­քին էր կրում։ «Տի­կին, դրե՛ք Ձեր դի­մա­կը»,- կրկ­նեց ոս­տի­կա­նը, սա­կայն տի­կինն անդ­րդ­վե­լի էր՝ գնաց, այդ­պես էլ չդ­նե­լով դի­մա­կը։ Ոս­տի­կան­նե­րին մի քա­նի ա­միս ա­ռաջ մե­ղադ­րում էին տու­գանք­նե­րի հա­մար, իսկ երբ չեն տու­գա­նում, այլ մար­դա­վա­րի զգու­շաց­նում են, ար­ժա­նա­նում են ար­հա­մար­հա­կան վե­րա­բեր­մուն­քի։


Ինչ­պես ա­սում են` «բո­լոր խա­ղե­րը խա­ղա­ցել էինք, մնա­ցել էր սա­րի սմ­բու­լը»։ Ե­րեք շա­բա­թում օ­րե­ցօր սրըն­թաց ա­ճում է Covid-19-ով վա­րակ­ված­նե­րի, ինչ­պես նաև մա­հա­ցած­նե­րի թի­վը։ Այն, որ ԱՀԿ-ն զգու­շաց­նում էր, որ սեպ­տեմ­բե­րին վի­րու­սի ա­ճի երկ­րորդ ա­լիք է սպաս­վում, հայտ­նի է, և այդ կան­խա­տե­սու­մը վե­րա­բե­րում էր ամ­բողջ աշ­խար­հին, սա­կայն Հա­յաս­տա­նում վա­րա­կի սրըն­թաց ա­ճը պայ­մա­նա­վոր­ված է նաև պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կով։ Բնա­կա­նա­բար, հնա­րա­վոր չէ պա­տե­րազ­մի դաշ­տում ա­պա­հո­վել ո՛չ թես­տա­վո­րում, ո՛չ էլ պահ­պա­նել սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն, ռազ­մա­ճա­կա­տում դա ան­հե­թեթ բան է։ Միևնույն ժա­մա­նակ չմո­ռա­նանք, որ այս մեկ ամս­վա ըն­թաց­քում Ար­ցա­խից Հա­յաս­տան տե­ղա­փոխ­ված և Հա­յաս­տա­նից Ար­ցախ սնն­դամ­թերք տե­ղա­փո­խող ան­ձանց ա­ռող­ջու­թյան վե­րահս­կո­ղու­թյան հար­ցը մո­ռաց­ված է, մինչ­դեռ այն օր­վա հրա­մա­յա­կանն է։


Գաղտ­նիք չէ, որ Ար­ցա­խից ե­կած շատ ըն­տա­նիք­ներ կամ ե­րե­խա­ներ այ­սօր ժա­մա­նա­կա­վո­րա­պես բնակ­վում են այ­սօր ար­դեն հա­րա­զատ դար­ձած տար­բեր ըն­տա­նիք­նե­րում, և ոչ մի կա­ռույց մինչ այդ չի պար­զել, թե այդ եր­կու կող­մե­րի ըն­տա­նիք­նե­րում Covid-ով վա­րակ­ված մարդ կա՞, թե՞ ոչ։ Բայց չէ՞ որ մար­դը հա­ճախ կա­րող է այդ մա­սին չի­մա­նալ, ե­թե հի­վան­դու­թյունն ըն­թա­նում է ա­ռանց ախ­տա­նի­շե­րի։ Կամ սնունդ տե­ղա­փո­խող­նե­րին ևս չեն ստու­գել, բայց գու­ցե նրան­ցից ո­մանք ու­նե­ցել են հի­վան­դու­թյան ան­սիմպ­տոմ ձևը և գնա­ցել ու տա­րա­ծել են վա­րակ Ար­ցա­խում։ Հա­մա­ձայ­նեք` սա դա­տարկ հարց չէ, ա­ռող­ջա­պա­հու­թյու­նը նույն­պես լուրջ ռազ­մա­վա­րա­կան ո­լորտ է։ Ի դեպ, հի­մա էլ ուշ չէ, անհ­րա­ժեշտ է Ար­ցա­խից Հա­յաս­տան տե­ղա­փոխ­ված քա­ղա­քա­ցի­նե­րին և նրանց հետ շփ­վող­նե­րին, ինչ­պես նաև Ար­ցախ սնունդ տե­ղա­փո­խող­նե­րին և նրանց հետ շփ­վող­նե­րին պար­տա­դիր թես­տա­վո­րել։ Մեզ հա­մար, հատ­կա­պես այս ծանր պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում, թանկ է յու­րա­քան­չյուր հայ մար­դու կյան­քը։


Բժշ­կու­թյան ոս­կե կա­նոն­նե­րից է. «Ա­վե­լի հեշտ է հի­վան­դու­թյու­նը կան­խար­գե­լել, քան բու­ժել»։ Ես կա­վե­լաց­նեի նաև՝ ա­վե­լի է­ժան է հի­վան­դու­թյու­նը կան­խար­գե­լել, քան բու­ժել։ Այն էլ` այ­սօր­վա պայ­ման­նե­րում, երբ շտապ օգ­նու­թյան մաս­նա­գետ­նե­րը և Հա­յաս­տա­նի բժշ­կա­կան ամ­բողջ հան­րու­թյու­նը աշ­խա­տում են «մեջ­տե­ղից կիս­վե­լով»։ Շտապ օգ­նու­թյան բրի­գադ­նե­րի քա­նա­կը այ­սօր չի բա­վա­րա­րում կան­չե­րին, Covid19-ի մաս­նա­գի­տաց­ված ԲԿ-նե­րում չգի­տեն` ինչ­պես տե­ղա­վո­րել հի­վանդ­նե­րին։ Ե­թե հի­վան­դու­թյյունն այս ա­րա­գու­թյամբ զար­գա­նա, կա­րող ենք լուրջ խն­դիր­ներ ու­նե­նալ, մինչ­դեռ պար­տա­դիր թես­տա­վոր­ման դեպ­քում հնա­րա­վոր է կան­խել բար­դու­թյուն­նե­րը։


Գու­ցե շա­տե­րը չհա­մա­ձայ­նեն մեզ հետ մտա­ծե­լով, որ պար­տա­դիր թես­տա­վոր­ման և մե­կու­սաց­ման հա­մար խո­շոր գու­մար­ներ են պետք։ Ա­յո՛, գու­մար­ներ պետք են, սա­կայն հի­շեց­նենք, որ հա­մաշ­խար­հա­յին ֆի­նան­սա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը նաև Հա­յաս­տա­նին են լուրջ գու­մար­ներ փո­խան­ցել Covid-19-ը կան­խար­գե­լե­լու նպա­տա­կով, և այդ գոր­ծըն­թա­ցը շա­րու­նա­կա­կան է։ Ինչ վե­րա­բե­րում է մե­կու­սաց­մա­նը, դա այ­սօր նույն­քան հնա­րա­վոր է ի­րա­կա­նաց­նել, որ­քան հնա­րա­վոր ե­ղավ պան­դե­միա­յի ա­ռա­ջին օր­վա­նից՝ մար­տից մինչև հու­նիս ա­միս­նե­րը։
Կար­ծում ենք, պատ­կան կա­ռույց­նե­րը պետք է հա­մախմ­բեն հան­րա­պե­տու­թյան բո­լոր կա­րող ու­ժե­րը, քն­նար­կեն մե­կու­սաց­ման և պար­տա­դիր թես­տա­վոր­ման կազ­մա­կերպ­ման հար­ցե­րը։


Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 54440

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ