«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Էրդողանի և Մակրոնի քաղաքական տարաձայնությունը ցույց է տալիս Թուրքիայի և Եվրոպայի միջև աճող պառակտումը

Էրդողանի և Մակրոնի քաղաքական տարաձայնությունը ցույց է տալիս Թուրքիայի և Եվրոպայի միջև աճող պառակտումը
03.11.2020 | 14:04

Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Էմանուել Մակրոնի միջև քաղաքական տարաձայնությունները ցույց են տալիս Թուրքիայի և Եվրոպայի միջև աճող պառակտումը, հայտարարել է Վաշինգտոնի գլոբալ քաղաքականության կենտրոնի ավագ գիտաշխատող Մոհամեդ Այուբը:

«Երկու նախագահների կարծիքների կտրուկ փոխանակումը թեև չի եղել Թուրքիայի և եվրոպական խոշորագույն երկրների միջև աճող պառակտման հիմնական պատճառ, սակայն ցույց է տալիս, թե որքան տապալված են թուրք-եվրոպական հարաբերությունները»,- ասել է Այուբը The Strategist-ում հրապարակված հոդվածում: Այուբի խոսքով՝ երկու երկրների միջև լարվածությունում աշխարհաքաղաքական ավելի լայն համատեքստ գոյություն ունի, մինչ Թուրքիան ձգտում է ընդլայնել իր ազդեցությունը նախկին Օսմանյան տարածքների վրա, Ֆրանսիան գլխավորում է դրան հակազդելու Եվրոպայի ջանքերը։ Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ-ի դիրքորոշումը վերակենդանացնում է Առաջին համաշխարհային պատերազմի վերջում Օսմանյան կայսրության ոչ թուրքական մասերի բաժանման վերաբերյալ եվրոպական տերությունների քաղաքականության մասին Թուրքիայի հիշողությունները»։

Դիտվել է՝ 1586

Մեկնաբանություններ