Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Պա­տե­րազ­մի պայ­ման­նե­րում փաս­տա­թուղթն ին­չու՞ բո­վան­դա­կա­յին փո­փո­խու­թ­յուն չի կրել

Պա­տե­րազ­մի պայ­ման­նե­րում փաս­տա­թուղթն ին­չու՞ բո­վան­դա­կա­յին փո­փո­խու­թ­յուն չի կրել
06.11.2020 | 10:31

Որ­քան էլ Հա­յաս­տա­նի գլ­խա­վոր ֆի­նան­սիս­տը բա­ռա­խա­ղով զբաղ­վի և 2021-ի պետ­բյու­ջեի նա­խա­գի­ծը փոր­ձի լա­վա­տե­սո­րեն ներ­կա­յաց­նել, թվե­րը և նա­խագ­ծի տրա­մա­բա­նու­թյու­նը այլ բան են վկա­յում։ Կամ ինչ­պես ժո­ղո­վուր­դը կա­սեր, «լո­լո, լո­լո, քր­դի աղջ­կա՞ն էլ լո­լո»։


Եվ այս­պես, ֆի­նանս­նե­րի նա­խա­րար Ա­տոմ Ջան­ջու­ղա­զյա­նի ներ­կա­յաց­մամբ, հա­ջորդ տար­վա պետ­բյու­ջեի նա­խագ­ծով նա­խա­տես­ված է 1 տրի­լիոն 569 մլրդ դրա­մի ե­կա­մուտ, ո­րի 96 %-ը կկազ­մեն հար­կա­յին մուտ­քե­րը։ Ըն­դգ­ծենք, հս­տակ աս­վեց` «հար­կա­յին մուտ­քե­րը», ի՞նչ է սա նշա­նա­կում։ Ի­հար­կե, կգտն­վեն մար­դիկ, որ դրա­նում դրա­կան բան կտես­նեն, ա­վե­լին, կա­սեն, որ այս­պի­սով ստ­վե­րից գու­մար­ներ են դուրս բեր­վում։ Ի­հար­կե, ա­սե­լը ա­մե­նա­հեշտ բանն է... Ստ­վե­րից գու­մար­ներ լույս աշ­խարհ հա­նե­լը շատ կա­րևոր գոր­ծոն է, սա­կայն դրա­նից բա­ցի շատ կարևոր է և անհ­րա­ժեշտ, որ պետ­բյու­ջեի ե­կամ­տա­յին մա­սի ա­պա­հո­վու­մը ա­ռաջ­նա­հերթ ի­րա­կա­նաց­վի տն­տե­սու­թյան զար­գաց­ման հաշ­վին։ Ինչ­պես լսե­ցինք ԱԺ-ում, ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րը չա­սաց, որ պետ­բյու­ջեի նա­խագ­ծով ե­կա­մուտ­նե­րի ա­պա­հով­ման «ա­ռյու­ծի» բա­ժի­նը ի­րա­կա­նաց­վե­լու է տն­տե­սու­թյան ակ­տի­վաց­ման հաշ­վին։


Ե­թե նկա­տենք, որ 2020-ից ինչ­պես ամ­բողջ աշ­խար­հի, այն­պես էլ Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյու­նը ցն­ցում­նե­րի մեջ է պան­դե­միա­յի պատ­ճա­ռով, ո­րը գնա­լով ոչ թե նվա­զում է, այլ նոր թափ է հա­վա­քում, ա­պա դժ­վար կլի­ներ ա­սել, որ 2021-ի պետ­բյու­ջեի նա­խագ­ծով ե­կա­մուտ­նե­րի հս­կա­յա­կան հատ­վա­ծը ա­պա­հո­վե­լու է տն­տե­սու­թյու­նը։ Բնա­կա­նա­բար, ե­թե նվա­զում է տն­տե­սու­թյան ակ­տի­վու­թյու­նը, նվա­զե­լու են նաև հար­կա­յին մուտ­քե­րը։ Այս ֆո­նի վրա, երբ Ա­տոմ Ջան­ջու­ղա­զյա­նը հայ­տա­րա­րում է, որ ե­կա­մուտ­նե­րի հս­կա­յա­կան հատ­վածն ա­պա­հո­վե­լու են հար­կա­յին ե­կա­մուտ­նե­րը, պետք է են­թադ­րել, որ խոս­քը հար­կե­րի բարձ­րաց­ման մա­սին է լի­նե­լու, ոչ թե ստ­վե­րից գու­մար­ներ դուրս բե­րե­լու։


Մյուս կող­մից էլ, ժո­ղո­վուր­դը՝ ու­սու­ցիչ­ներ, ե­րա­ժիշտ­ներ, բժշկ­ներ, սան­տեխ­նիկ­ներ, հա­վա­քա­րար­ներ, հո չի՞ կա­րող թող­նել, որ, ա­սենք, նա­խա­րար­նե­րը կամ հար­կա­հա­վաք­նե­րը մնան ա­ռանց «սր­բա­զան» մի կտոր հա­ցի՝ պարգևավ­ճար­նե­րի։ 2020-ի պետ­բյու­ջեի նա­խագ­ծով պարգևավ­ճար­նե­րը կբարձ­րաց­վեն աշ­խա­տա­վար­ձի 30%-ի չա­փով։ Ինչ­պես ա­սում են` ժո­ղո­վուր­դը դա­ռը դա­տի, նա­խա­րար­ներն ու հար­կա­հա­վաք­նե­րը ու­տեն։ Ճիշտ է ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րը փոր­ձեց պարգևավ­ճար­նե­րի բարձ­րաց­ման հար­ցը «սղաց­նել» օ­րեն­քի պա­հան­ջի տակ. «Բո­վան­դա­կա­յին ի­մաս­տով որևէ բան տե­ղի չի ու­նե­ցել։ Այ­սինքն, նույն չա­փով, որ­քան որ նա­խա­տես­ված էր 2020-ին՝ փո­փո­խու­թյու­նը 2021-ին ըն­դա­մե­նը 1 %-ով է»։ Գու­ցե պետ­բյու­ջեի նա­խագ­ծով բո­վան­դա­կա­յին փո­փո­խու­թյուն չի ե­ղել, սա­կայն խո­շոր հաշ­վար­կով Հա­յաս­տա­նը լուրջ բո­վան­դա­կա­յին փո­փո­խու­թյան մեջ է՝ Ղա­րա­բա­ղում պա­տե­րազմ է։ Սրա­նից ել­նե­լով` հարց է ա­ռա­ջա­նում. իսկ ին­չու՞ Հա­յաս­տա­նի գլ­խա­վոր ֆի­նա­նա­սա­կան փաս­տա­թուղ­թը բո­վան­դա­կա­յին փո­փո­խու­թյան չի են­թարկ­վել։ Ե­թե հա­ջորդ տար­վա պետ­բյու­ջեի նա­խա­գի­ծը հաշ­վարկ­ված է ոչ թե ժո­ղովր­դի, այլ մեկ այլ մո­լո­րա­կի հա­մար, ա­պա բան չու­նենք ա­սե­լու։ Միևնույն ժա­մա­նակ հի­շեց­նենք՝ աշ­խար­հի հա­մայն հա­յու­թյու­նը այ­սօր գու­մար­ներ է հա­վա­քում ռազ­մա­ճա­կա­տին օգ­նե­լու հա­մար, իսկ Հա­յաս­տա­նի գլ­խա­վոր ֆի­նան­սիս­տը ա­սում` բո­վան­դա­կա­յին փո­փո­խու­թյուն տե­ղի չի ու­նե­ցել։ Ի­հար­կե, սա միայն ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րի խն­դի­րը չէ, քա­նի որ պետ­բյու­ջեի նա­խագ­ծի վրա միայն ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րը չի աշ­խա­տում և մինչև այն կա­ռա­վա­րու­թյու­նում հա­վա­նու­թյան չար­ժա­նա­նար, ԱԺ-ի քն­նարկ­մա­նը չէր ու­ղարկ­վի։ Ի՞նչ է ստաց­վում, Ար­ցա­խում և Հա­յաս­տա­նում բո­լորս պետք է կռ­վենք ու աշ­խա­տենք ի նպաստ հաղ­թա­նա­կի, իսկ նա­խա­րար­ներն ու հար­կա­հա­վաք­նե­րը պարգևավ­ճար­նե­րո՞վ պետք է ու­րա­խա­նան։


Ինչ վե­րա­բե­րում է հար­կա­յին և մաք­սա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րի պար­գևավ­ճար­նե­րին, ա­պա նա­խա­րարն ա­սաց. «Ար­տա­բյու­ջե­տա­յին հա­շիվ­նե­րը դա­դա­րել են գո­յու­թյուն ու­նե­նա­լուց, ո­րի ար­դյուն­քում հար­կա­յին և մաք­սա­յին մար­մին­նե­րի հա­մար նա­խա­տես­ված նախ­կի­նում ար­տա­բյու­ջե­տա­յին հա­շիվ­նե­րում նա­խա­տես­ված մի­ջոց­նե­րը վե­րաձևա­կերպ­վել են, ինչ­պես որ պա­հան­ջում է փո­փոխ­ված օ­րեն­քը՝ նա­խա­տես­վել են պետ­բյու­ջեի մա­սին օ­րեն­քով»։ Նկա­տենք, որ գու­մա­րե­լի­նե­րի տե­ղա­փո­խուը­յու­նից գու­մա­րը չի փոխ­վում։ Ժո­ղովր­դին չի հե­տաք­րք­րում` իր քր­տին­քով ստեղ­ծա­ծը Հա­յաս­տա­նի հա­մար այս ծանր օ­րե­րին ո՞ր օ­րեն­քով են ու­տե­լու չի­նով­նիկ­նե­րը։ Ժո­ղովր­դին հե­տաք­րք­րում է` ին­չու՞ նա­խա­րար­ներն ու հար­կա­հա­վաք­նե­րը շատ ա­վե­լի բարձր աշ­խա­տա­վարձ պետք է ստա­նան, քան ու­սու­ցի­չը, բժշ­կը, ար­վես­տա­գե­տը և այլն։
Ի դեպ, շար­քա­յին քա­ղա­քա­ցու ե­կա­մուտ­նե­րը ևս չեն «ան­տես­վել» պետ­բյու­ջեի այս նա­խագ­ծով։ Ո՛չ, ի­հար­կե ո՛չ, խոս­քը նրա ե­կա­մուտ­նե­րի ա­վե­լաց­ման մա­սին չէ, այլ ճիշտ հա­կա­ռա­կը։ Ինչ­պես տե­ղե­կաց­րեց ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րը հա­ջորդ տար­վա­նից ներ­դր­վում է ֆի­զի­կա­կան ան­ձանց ե­կա­մուտ­նե­րի հայ­տա­րա­րագ­րու­մը։ Նա­խա­րա­րը հա­մոզ­ված է, որ այն նպա­տակ ու­նի բա­ցա­հայ­տե­լու մարդ­կանց պո­տեն­ցիա­լը։ Իսկ գու­ցե նպա­տա­կը ա­վե­լի խո՞ր է, այ­սինքն, ա­մեն գնով ա­պա­հո­վել 2021-ի պետ­բյու­ջեով նա­խա­տես­ված ե­կա­մուտ­նե­րը, ո­րոնց 96 %-ը հար­կա­յին մուտ­քերն են կազ­մե­լու...


Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 52356

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ