«Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները բարիդրացիության քաղաքականության շրջանակում ունեն կարևոր նշանակություն։ Սա վերաբերում է հատկապես տնտեսական և հյուպատոսական ոլորտներին»,- Կապանում նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայիջիի հետ հանդիպման ժամանակ շեշտել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։               
 

Լավրովն ու Մաասը քննարկել են Արցախի հարցը

Լավրովն ու Մաասը քննարկել են Արցախի հարցը
06.11.2020 | 15:50

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսել է Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասի հետ:

«Ուշադրության կենտրոնում էին Դոնբասում ուկրաինական ներքին հակամարտության խնդիրները: Քննարկվել է շփման խմբում բանակցությունների ընթացքը և Նորմանդիայի ձևաչափը խաղաղ կարգավորման հարցեր», - ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: Նրանք մտքեր են փոխանակել նաև Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Կողմերը հավատարմություն են հայտնել 2020-ի հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին:

Դիտվել է՝ 1263

Մեկնաբանություններ