«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Անկարայի ու Փարիզի հարաբերություններն ավելի ու ավելի սարսափեցնող են դառնում

Անկարայի ու Փարիզի հարաբերություններն ավելի ու ավելի սարսափեցնող են դառնում
06.11.2020 | 21:33

Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունները վերջին մեկ ամսում էականորեն սրվել են: «Կոմերսանտն» ամփոփել է երկու երկրների քաղաքական և դիվանագիտական առճակատումը՝ նշելով, որ Անկարայի ու Փարիզի հարաբերություններն ավելի ու ավելի սարսափեցնող են դառնում:

Ֆրանսիան սպառնացել է ԵՄ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, իսկ մինչ այդ երկրի Ներքին գործերի նախարարությունը Ֆրանսիայում արգելել է թուրքական ծայրահեղական ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման գործունեությունը, որը հայտնի է իր ծայրահեղական գործողություններով ինչպես Թուրքիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Ի պատասխան այդ պատժամիջոցների՝ Անկարան խոստացել է կոշտ արձագանքել: Europe 1 ռադիոկայանին հարցազրույցում Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը նշել է, որ այդ պատժամիջոցների պատճառը Թուրքիայի ագրեսիվ գործողություններն են Եվրոպայի սահմանների մոտ` Լիբիայում, Արևելյան Միջերկրականում, Լեռնային Ղարաբաղում և Իրաքի հյուսիսում: Նախարարը նշել է, որ Թուրքիայի գործողությունները դուր չեն գալիս ամբողջ Եվրոպական Միությանը:

«Մենք շատ մեծ ցանկ ունենք Թուրքիայի հետ տարաձայնությունների, բայց վերջին շաբաթում մենք դուրս ենք եկել մեկ այլ` երկու երկրների հարաբերությունների անթույլատրելի մակարդակ: Մենք ակնկալում ենք, որ Թուրքիայի նախագահը վերջ կտա իր վիրավորական արտահայտություններին և նման պահվածքին: Մենք թույլ չենք տա, որ այդ ատելությունն ու բռնությունները բերվեն Ֆրանսիայի տարածք»,- նշել է նախարարը: Թուրքիայի ու Ֆրանսիայի հարաբերությունները սրվել են, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է ծայրահեղական իսլամիստների դեմ պայքար սկսելու մասին: Այդ հայտարարությունից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ֆրանսիայի իր գործընկերոջը հոգեկանը բուժելու կոչ էր արել, իսկ Ֆրանսիան նույն օրը խորհրդակցությունների նպատակով հետ էր կանչել Անկարայում իր դեսպանին:

Դիտվել է՝ 1810

Մեկնաբանություններ