Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն սկսել է զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն սկսել է զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումը
07.11.2020 | 15:25

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն (1000+) արդեն սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը՝ ֆեյսբուքում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:


«Դիմումների ժամկետային սահմանափակումներ չկան, գումարները բռնագանձման ենթակա չեն», - գրել է նա:

Դիտվել է՝ 4056

Մեկնաբանություններ