«Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները բարիդրացիության քաղաքականության շրջանակում ունեն կարևոր նշանակություն։ Սա վերաբերում է հատկապես տնտեսական և հյուպատոսական ոլորտներին»,- Կապանում նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայիջիի հետ հանդիպման ժամանակ շեշտել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։               
 

Թրամփը կրկին հայտարարել է, որ 71 միլիոն «օրինական ձայն» է ստացել ու հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում

Թրամփը կրկին հայտարարել է, որ 71 միլիոն «օրինական ձայն» է ստացել ու հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում
08.11.2020 | 18:43

Ես հաղթել եմ ընտրություններում՝ ստանալով 71 միլիոն «օրինական ձայն», թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «71 միլիոն օրինական ձայն: Ավելին, քան երբևէ ստացել է գործող որևէ նախագահ»,- գրել է Թրամփը:


ԱՄՆ նախագահը նշել է, որ մի շարք նահանգներում դիտորդներին թույլ չեն տվել մուտք գործել ձայների հաշվարկման տեղամասեր: «Վատ բաներ են տեղի ունեցել, և մեր դիտորդներին թույլ չեն տվել արձանագրել դրանք: Նման բան առաջ չի եղել: Միլիոնավոր քվեաթերթիկներ էլեկտրոնային փոստով այնպիսի մարդկանց են ուղարկվել, որոնք երբեք նման դիմում չեն ներկայացրել»,- հավելել է Թրամփը:

Դիտվել է՝ 2613

Մեկնաբանություններ