«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Վրաստանի ընդդիմությունը պահանջում է ԿԸՀ նախագահի հրաժարականը

Վրաստանի ընդդիմությունը պահանջում է ԿԸՀ նախագահի հրաժարականը
08.11.2020 | 22:23

Վրաստանի ընդդիմադիր կուսակցություններն այսօր Թբիլիսիում բողոքի ցույց են անցկացնում և պահանջում են մինչև տեղական ժամանակով երեկոյան ժամը 8-ը պաշտոնանկ անել ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիային: Ընդդիմությունը պնդում է, որ հենց ԿԸՀ նախագահն է պատասխանատվություն կրում հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծելու համար:

«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կառույցի լիդերներից Նիկա Մելիան ասել է, թե «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին պարտավոր է աշխատանքից ազատել ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիային: «Տիկին Ժվանիան ընտրակեղծարար է, նա պետք է հեռանա, դրանից հետո ընդդիմությունը պատրաստ է հանդիպել Իվանիշվիլիի հետ և քննարկել նոր ընտրություններ անցկացնելու հարցը»,- հայտարարել է Մելիան: Բողոքի ակցիաներ են սկսվել նաև Վրաստանի այլ քաղաքներում: Հոկտեմբերի 31-ին ընտրությոնների առաջին փուլից հետո քվեների ավելի քան 48 տոկոսով առաջատարը «Վրացական երազանքն» է, երկրորդ տեղում միավորված ընդդիմությունն է, որը քվեների 27 տոկոսն է ստացել:

Դիտվել է՝ 2276

Մեկնաբանություններ