«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Հակոբ Արշակյան. Մենք իրավունք չունենք թուլանալու, մենք պիտի հասնենք առավելագույնին

Հակոբ Արշակյան. Մենք իրավունք չունենք թուլանալու, մենք պիտի հասնենք առավելագույնին
11.11.2020 | 15:38

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքում գրել է․

«Կոչս ուղղում եմ բոլոր այն ուժերին, Հայաստանում թե Սփյուռքում, բոլոր բոլոր անհատներին, խմբերին, կազմակերպություններին, որոնք այս օրերին լծված էին ռազմարդյունաբերության զարգացմանը, տարբեր կոմպոնենտների ու տեխնոլոգիաների մատակարարումներին, նորագույն զենքերի մշակումներին, ռազմարդյունաբերական ընկերություններին օժանդակություն տրամադրողներին։ Սիրելի հայրենակիցներ, Ձեր ներդրած ջանքերի, շուրջօրյա գերմարդկային աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել արձանագրել բազմաթիվ հաջողություններ, որոնք մարտի դաշտում արդյունավետ կիրառվել են` փրկելով բազմաթիվ կյանքեր։ Այժմ անհրաժեշտ է զարգացնել, ոչ մի դեպքում, ոչ մի դեպքում չի կարելի կանգ առնել, թուլացնել զգոնությունը, հանգստանալ։


Շարունակեք աշխատել նույն եռանդով` ներդնելով առավելագույն ջանքերը։
Մենք իրավունք չունենք թուլանալու, մենք պիտի հասնենք առավելագույնին, սա է իմ կոչն ու խնդրանքը։
Շնորհակալ եմ Ձեր ներդրած ջանքերի համար»։

Դիտվել է՝ 2773

Մեկնաբանություններ