ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Հայաստանում ընդդիմությունը սպեկուլյացիաներ է անում։
«Ես չեմ կարծում, որ Լավրովը մեզ նկատի ունի, որովհետև մենք միշտ էլ եղել ենք ջատագովը Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների։ Մենք միշտ էլ համարել ենք, որ Ռուսաստանի հետ միասին է պետք մեր ազգային ու պետական շահերը պաշտպանել։ Մենք հիմա էլ ենք դա պնդում։ Այն, ինչ մեզ հարցնում են՝ ռուսական միջնորդական առաքելության ներկայությունը, մենք միշտ էլ դրան կողմ ենք եղել։ Որ Ռուսաստանի ուղղակի միջնորդությամբ անվտանգությունը պետք է պահպանվի, մենք միշտ դա պնդել ենք։ Բայց լուծումը մենք պատկերացրել ենք փաթեթի մեջ, որը ենթադրում է, որ այդ ամենը կատարելով՝ պետք է ստանանք այն կարգավիճակը, որին ձգտել ենք»,- ասաց նա։