ՈՒկրաինան պետք է ներգրավի երիտասարդներին, օրինակ՝ 18-25 տարեկան, որպեսզի մասնակցեն Ռուսաստանի դեմ պատերազմին՝ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Ըստ նրա՝ հաջողության գրավականը մարտի դաշտում մարդկանց ներկայությունն է, ինչպես նաև ռազմամթերքի ու զենքի առկայությունը։ «Դա շատ բարդ որոշում է, բայց մենք վստահ ենք, որ երիտասարդների ներգրավումը պայքարին անհրաժեշտ է։ Հենց այս պահին 18-25 տարեկանները պայքարին չեն մասնակցում»,- Բրյուսելում ասել է Բլինքենը:               
 

Մեր կյան­քի հի­մերն ան­դունդ­ներն ըն­կան

Մեր կյան­քի հի­մերն ան­դունդ­ներն ըն­կան
12.11.2020 | 23:53

Երբ 2015-ին սր­բա­դաս­վում էին Ե­ղեռ­նի զո­հե­րը, մտոք խո­նարհ­վում էր եր­կին­քը, մտա­ծում էինք` էլ եր­բեք ու եր­բեք թուր­քի յա­թա­ղա­նը չի շող­շո­ղա Հա­յոց տան վրա, ո­րով­հե­տև եր­կն­քում ար­դեն ու­նենք վկա­նե­րի այդ­պի­սի հոծ բազ­մու­թյուն, ո­րոնք բա­րե­խոս են այս հող ու ջրի, այն­տեղ վեր խո­յա­ցած վան­քե­րի, հողն իր ա­րյամբ ո­ռո­գած էթ­նո­սի հա­մար:


Ա­վա՜ղ: Յա­թա­ղա­նը կր­կին շո­ղաց: Մեծ աշ­խար­հը կր­կին չն­կա­տեց հա­յի տաք ա­րյու­նը: ՈՒ մենք կր­կին հայ­րե­նիք կորց­րինք… Այս ան­գամ Ար­ցախ ա­նու­նով:
Ցա­վը կրկ­նա­կի է, ո­րով­հե­տեւ միայն ար­տա­քին թշ­նա­մու հետ չէր մեր կռի­վը: Կռի­վը նաև մեր «ներ­քին մար­դու» (հանց կա­սեր Նժ­դե­հը) հետ էր, որն ա­մե­նադժ­վարն է հաղ­թա­հար­վում:
Բայց նախ ար­տա­քին թշ­նա­մուց: 91-ն էր. Հրանտ Մաթևո­սյա­նը վա­տա­ռողջ էր, հի­վան­դա­նո­ցում էր գտն­վում: Այ­ցե­լե­ցի նրան: Մի տե­սակ շփոթ­ված էր: Ին­ձա­նից ա­ռաջ նրան այ­ցե­լել էր ՀՀ վար­չա­պետ Վազ­գեն Մա­նու­կյա­նը: Շփոթ­ված Վար­պե­տը չդի­մա­ցավ`պատ­մեց իր և Վ. Մա­նու­կյա­նի զրույ­ցը:
-Լսի, Վազ­գենն ա­սում է` դր­սե­րում այս­պի­սի պլան կա` Մեղ­րին պի­տի մե­զա­նից վերց­նեն, տան Ադր­բե­ջա­նին, որ Նա­խիջևա­նի հետ Ադր­բե­ջանն ու Թուր­քիան կապ ու­նե­նան:
Ծի­ծա­ղե­ցի այդ մտ­քի վրա` չի կա­րող նման բան լի­նել:


Տա­րի­ներ հե­տո, երբ ար­դեն բա­ցա­հայտ խոս­վում էր Գոբ­լի այդ ծրագ­րի մա­սին, ես ան­վերջ «պտտ­վում» էի Հրան­տի շփոթ­մուն­քի ու իմ միամ­տու­թյան միջև: Հե­տո կր­կին մո­ռա­ցանք Գոբ­լի ու նրա չա­րա­բաս­տիկ` մե­տաք­սի ճա­նա­պարհն ա­պա­հո­վող, պան­թուր­քիզ­մի կա­մուրջ, Ի­րա­նը խա­ղից հա­նող, Մեր­ձա­վոր Արևել­քը Սո­վե­տի քան­դու­մից հե­տո «ձեռ­նա­սուն» դարձ­նե­լուն ուղղ­ված այդ ծրագ­րի մա­սին:
Մինչև հոկ­տեմ­բե­րի 27: Այդ օ­րե­րին կր­կին «վեր հառ­նեց» Գոբ­լի դի­վա­յին ծրագ­րի ուր­վա­կա­նը (գաղտ­նիք չէ, որ Վազ­գե­նը, Դե­միր­ճյա­նը` նրանց հետ մնա­ցած­նե­րը, զոհ դար­ձան նույն Մեղ­րու` Գոբ­լի «պրո­յեկ­տին»):


ՈՒ հի­մա, որ­քան էլ ցա­վա­լի, որ­քան էլ մր­մուռ պատ­ճա­ռող, 90-ա­կան­նե­րից ե­րե­սուն տա­րի անց` Գոբ­լի ծրա­գի­րը կյան­քի կոչ­վեց… Ար­ցա­խի կորս­տի հաշ­վին, երբ մեծ տե­րու­թյուն­նե­րը կր­կին հա­յի հաշ­վին գծե­ցին ի­րենց քար­տեզն ու սա­պո­գի տե­ղը…
Իսկ այդ­պես, ո­րով­հետև «ներ­քին թշ­նա­մին» բա­ցեց հա­յոց ամ­րո­ցի դռ­նե­րը նրանց ա­ռաջ:
Այն, որ այս իշ­խա­նու­թյուն­նե­րը հա­տուկ ա­ռա­քե­լու­թյամբ էին ե­կել` Ար­ցա­խը հանձ­նե­լու, մեկ ան­գամ չենք ա­սել: Բայց այն, ինչ «ստա­ցանք», վեր է մարդ­կա­յին երևա­կա­յու­թյան բո­լոր սահ­ման­նե­րից (եր­նե՜կ քեզ, Վար­պետ, որ չտե­սար այս ա­մե­նը):
Հա­վա­տա­րիմ մնա­լով մո­րա­տո­րիու­մի կա­նոն­նե­րին, այս օ­րե­րին եր­բեք չենք «խցկ­վել» մա­տի ու մա­տա­նու ա­րան­քը` հա­նուն դիր­քե­րում կանգ­նած մեր տղա­նե­րի, հա­նուն «փոք­րիկ, ապ­րուս­տը նսեմ» մեր հայ­րե­նի­քի:


Եվ այ­նու­հան­դերձ, ցայ­սօր ա­կանջ­նե­րիս մեջ խշ­շում է հար­ցը. ա­յո, այս իշ­խա­նու­թյունն ա­թոռ էր ստա­ցել հա­նուն Ար­ցա­խի. դա էր պատ­ճա­ռը, որ հա­զար ու մի տե­սակ խա­ղեր, նա­զեր, «շպա­գատ­ներ» էին կա­տար­վում ար­ցա­խյան խնդ­րի իշ­խա­նա­կան` «սե­փա­կան կե­տի» շուրջ, ուր չկար կոն­ցեպտ, սկզ­բունք, ուր սուտն ու մա­նի­պու­լյա­ցիան միակ ու­ղե­ցույցն էին, ինչ­պես մնա­ցյալ հար­ցե­րում:
Բայց թույլ տամ ինձ վար­կա­ծել. այն, ինչ տե­ղի ու­նե­ցավ, կար­ծում եմ, անս­պա­սե­լի էր նաև օր­վա «ա­թո­ռիս­տի» հա­մար. իր կիր­թի հետ նա, ըստ ա­մե­նայ­նի այլ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ ու­ներ, սա­կայն տա­րած­աշր­ջա­նա­յին ի­րա­վի­ճա­կը, մյուս` գլ­խա­վոր թուր­քի` Էր­դո­ղա­նի խա­ղին միա­նա­լը, պրո­յեկ­տա­վո­րու­մը փո­խե­ցին ամ­բող­ջո­վին:


Նախ­նա­կան «պրո­յեկ­տա­վո­րու­մը» հետևյալն էր. կայ­ծակ­նա­յին պա­տե­րազմ, հինգ շր­ջան­նե­րի վե­րա­դարձ, տա­րածք­ներ` խա­ղա­ղու­թյան դի­մաց պայ­մա­նագ­րի ստո­րագ­րում: Հի­մա հար­ցա­կան է, Նի­կոլն ի սկզ­բա­նե տե­ղյա՞կ է ե­ղել, որ իր տե­րե­րի հա­մար Գոբ­լի ծրագ­րի կյան­քի կո­չու­մը կե­նաց-մա­հու խն­դիր էր, ո­րի դի­մաց էլ Ռու­սաս­տանն ա­րագ «տե­ղա­վո­րեց» իր խա­ղա­ղա­պահ­նե­րին, իսկ Ադր­բե­ջա­նը թա­թը դրեց Ար­ցա­խի մար­գա­րի­տի` Շու­շիի վրա…
Ի դեպ, Դա­վիթ Շահ­նա­զա­րյանն ա­սում է` Շու­շին հնա­րա­վոր չէ գրա­վել, Շու­շին հնա­րա­վոր է միայն հանձ­նել. «Շու­շին հան­ձն­վել է»,- հա­վե­լում է նա (ժա­մա­նա­կը կպար­զի, այդ­պես է, թե ոչ, ին­չու՞, ո­րով­հետև չկա բան, որ չգա լույ­սի մեջ), թե շատ բան սր­բագր­վել է հըն­թացս:
ՈՒ որ այդ­քան բան հանձ­նե­լու էինք, ին­չու՞ այդ­քան կյան­քեր զո­հա­բեր­վե­ցին. ախր ա­րյու­նը խո­սում է, ինչ­պես խո­սում է Կա­յե­նից սպան­ված Ա­բե­լի ա­րյու­նը` ցայ­սօր… Ախր ա­ռանց այն էլ` Ար­ցախն այլ աու­րա ու ո­գի ու­նի. այն­տեղ հո­ղը ա­ռանց այն էլ խո­սում է ա­րյան լեզ­վով` մեր տղեր­քի` 90-ա­կան­նե­րին թափ­ված…


Եր­կի­րը 18-ից հե­տո պա­տու­հաս­ված է. իր պլան «ա»-ն` Հա­յաս­տա­նի ողջ ներ­քին կյան­քը եր­կա­տել, քա­ռա­տել, հոգևոր, ազ­գա­յին ար­ժեք­նե­րը, ինս­տի­տուտ­նե­րը քան­դել-քայ­քա­յել, թշ­նա­մու­թյուն սեր­մա­նել, ի­րա­վա­կան, կր­թա­կան, քա­ղա­քա­կան ո­լոր­տը ոչն­չաց­նել, այս իշ­խա­նու­թյու­նը ի­րա­կա­նաց­րել էր «նա բիս»: Պլան «բ»-ն` ծաղ­կուն, շեն, ապ­րող Ար­ցա­խը այդ­քան խայ­տա­ռակ, ող­բեր­գա­կան հանձ­նե­լը, նույն­պես ի­րաց­վեց` հա­նուն իր օ­տար տե­րե­րի: «Մար­դը» հի­մա ի­րա­կա­նաց­նում է պլան «գ»-ն` հրա­ժա­րա­կան չի տա­լիս, ո­րի ար­դյուն­քում կա­րող է կյան­քի կոչ­վել պլան «դ»-ն` քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մը… Կա­տար­ված ձեր­բա­կա­լու­թյունն­նե­րը դրա վառ վկա­յու­թյունն են:
Հու­սանք, հա­վա­տանք, ա­ղո­թենք` սր­բա­դաս­ված վկա­նե­րի բազ­մու­թյու­նը, այ­նու­հան­դերձ, թույլ չի տա դա տե­ղի ու­նե­նա. չի լի­նի մեկ այլ Վար­պե­տի ա­սած`
Մեր կյան­քի հի­մերն
ան­դունդ­ներն ըն­կան,
ՈՒ ար­նոտ մի­գում
ճար­ճա­տում են դեռ…


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 58729

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ