Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանի հետ։
Նրանց անդրադարձել են Արցախի շուրջ վերջին զարգացումներին և, այդ համատեքստում, երկրում ստեղծված իրավիճակին։
Վան Գրիգորյանն ասել է, որ խորապես մտահոգված ու անհանգստացած են ստորագրված եռակողմ հայտարարությամբ և դրա դրույթներով։ Արմեն Սարգսյանը նշել է, որ Արցախն այսօր ունի տարաբնույթ և հատկապես հումանիտար խնդիրներ, և միայն համազգային միասնությամբ ու համատեղ ջանքերով է հնարավոր լուծել այդ խնդիրները: Արմեն
Սարգսյանն ու Վան Գրիգորյանը մտքեր են փոխանակել համահայկական օրակարգի մյուս առաջնահերթությունների վերաբերյալ։