Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Կփաստագրվեն իսլամիստ ահաբեկիչների և վարձկանների կողմից Արցախում կատարված պատերազմական հանցագործությունները

Կփաստագրվեն իսլամիստ ահաբեկիչների և վարձկանների կողմից Արցախում կատարված պատերազմական հանցագործությունները
15.11.2020 | 22:16

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի և Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի միջև նոյեմբերի 12-ին կնքվել է համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում ինստիտուտի խաղաղաշինության և իրավունքների ծրագրում մեկնարկել է հետազոտական նախագիծ «Արտաքին ահաբեկչական գործողություններն ու մարդու իրավունքները Արցախում (Լեռնային Ղարաբաղ)» թեմայով, հայտում են ԱՀ ՄԻՊ գրասենյակի ֆեյսբուքյան էջում: Նախագծի նպատակն է առաջնային աղբյուրների հավաքագրմամբ փաստագրել Ադրբեջանի զինված ուժերի և Թուրքիայի կողմից հովանավորվող իսլամիստ ահաբեկիչների և վարձկանների կողմից Արցախում կատարված պատերազմական հանցագործությունները և այլ վայրագությունները: Ծրագրի աշխատանքները կազմակերպվում են Ամերիկայի հայկական համագումարի աջակցությամբ:
Ծրագրի վերաբերյալ Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի հաղորդագրության մեջ մանրամասն ներկայացվում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից սեպտեմբերի 27-ից մեկնարկած փաստահավաք առաքելության արդյունքները, Ադրբեջանի և ահաբեկչական խմբավորումների կողմից իրագործված պատերազմական հանցագործությունները:


«Ցանկացած կազմակերպություն ու անձ, որը հիրավի զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ, պետք է դա անի առանց սահմանափակումների ու վերապահումների, առավել ևս, երբ հարցը վերաբերում է խոցելի ժողովուրդներին»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: Նա ընդգծել է, որ միջազգային հանրությունն աչք է փակում Արցախում տեղի ունեցած մարդկության դեմ հանցագործության վրա: «Շատ կարևոր է, որ մենք ներկայացնենք մարդկության դեմ հանցագործությունները,- ասել է ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը,- Փաստագրումը կարող է լինել կանխարգելիչ միջոց հետագա հանցագործությունների համար: Այն կարող է նաև կիրառվել հանցագործությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու նպատակով»:

Դիտվել է՝ 3155

Մեկնաբանություններ