«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Արամ Ա. Պետք է մերժել օրհասական պայմաններով Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրած փաստաթուղթը

Արամ Ա. Պետք է մերժել օրհասական պայմաններով Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրած փաստաթուղթը
15.11.2020 | 22:24

«Ներկա պահը մեր հայրենիքի ու ազգի ժամանակակից պատմության մեջ ավելի քան ճակատագրական է: Մեր քաջ բանակը հերոսաբար դիմագրավեց արդիական զենքերով թուրք-ադրբեջանաահաբեկչական բանակին: Հարգանք ու պատիվ մեր նահատակներին: Պատերազմն ավարտված չէ, պետք է լինենք զգոն և իրատես: Հայաստանն ու Արցախը վտանգված են՝ իրենց ժողովրդով ու պետականությամբ, ներկայով ու մանավանդ ապագայով: Մեզ շրջապատող պայմաններն ու աշխարհաքաղաքական շահերը ի նպաստ մեզ չեն, փաստորեն առանձին ենք՝ զգացական պոռթկումներից անդին», - հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն՝ հանդես գալով հայությանն ուղղված միասնության կոչով:


Նա որոշ կետեր է առանձնացրել.
1. պետք է մերժել օրհասական պայմաններով Հայաստանի և Ադրբեջանի միջև, Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրած, անորոշ կետերով ու վտանգներով լի տվյալ փաստաթուղթը։
2. Պետք է զգույշ լինել ներքին բևեռացում ու ապակայունացում առաջացնող քայլերից՝ հարգելով օրենքի գերակայության հրամայականը, միաժամանակ, բացառելով ազատ կարծիքի դեմ բռնությունը: Հայաստանի և Արցախի անվտանգությունը երաշխիք են մեր ազգի և հայրենիքի հզորության։
3. Պետք է ծրագրված ու հետևողական կերպով Հայաստանի ու Սփյուռքի միջև աշխատանքի հստակ բաժանումով հետամուտ լինել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը: Միաժամանակ անհրաժեշտ է, որ Հայաստանում պարտադրված ապաստանած Արցախի մեր զավակները վերադառնան իրենց տուն և վերականգնեն իրենց կյանքը։
4. Պետք է գործել միայն ու միայն ազգի ու հայրենիքի գերագույն շահերից մղված՝ հեռու մնալով անձնական ու կողմնակի մոտեցումներից:
«Սա է պահանջում հայ ժողովուրդը։ Հայաստանը մենք են, բոլորս՝ միասնաբար, Արցախը մենք ենք՝ բոլորս միասնաբար, սփյուռքն էլ դարձյալ մենք ենք՝ բոլորս միասնաբար։ Հետևաբար մեր հավաքական վճռականությամբ չպետք է թույլ տանք, որ մեր հայրենիքի անկախությունը ու անվտանգությունը, մեր ազգի իրավունքն ու արժանապատվությունը դառնան աշխարհաքաղաքական հաշիվների ու պանթուրանական ջարդարար ծրագրերի մաս», - ասել է Կաթողիկոսը և հավելել, որ պետք է միասնաբար քննել, ծրագրել ու համազգային մասշտաբով որոշում կայացնել:


Նա ընդգծել է, որ ժողովրդի կամքը պետք է մնա գերակա ցանկացած պարագայում:

Դիտվել է՝ 1829

Մեկնաբանություններ