«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

«Նոյեմբերի 10-ը պետք է նշվի որպես նզովքի, ամոթի և խայտառակության օր»

«Նոյեմբերի 10-ը պետք է նշվի որպես նզովքի, ամոթի և խայտառակության օր»
15.11.2020 | 22:40

«Մենք 44 օր ապրեցինք հաղթանակի, տագնապի, կորուստների, ձեռքբերումների հովիտում։ Բայց այդ 44 օրերը միայն սահմանված 44 օրեր չեն, դրանք մեր ամբողջ կենսագրւթյան և ամբողջ գոյության մասն են կազմում և արտահայտությունն են»,- քարոզի ժամանակ ասել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Նա արձանագրել է, որ այդ 44 օրերին 20 օր գտնվել է Արցախում, իսկ մնացած օրերը` Տավուշի համայնքներում՝ մեր զավակներին հուղարկավորելու և մեր ընտանիքներին մխիթարելու։ «Եղա երևի թե վերջին ոչ զինվորական անձը, ով թողեց Շուշին, տեսավ լքված Ստեփանակերտը, ապրեց մեր ողջ պատմությունն իր ամբողջ բովանդակությամբ և հասկացավ, որ հենց այդպես էլ պիտի լիներ», -ասաց Բագրատ Սրբազանը ու հայտարարեց նոյեմբերի 10-ը պիտի դառնա և ընդգրկվի մեր հիշատակների և հիշեցումների ցանկի մեջ և պիտի նշվի որպես ամոթի և խայտառակության օր։

Դիտվել է՝ 1605

Մեկնաբանություններ