ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Փաշինյանը սպասում է առաջնագծի զինվորներին՝ «վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»

Փաշինյանը սպասում է առաջնագծի զինվորներին՝ «վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»
16.11.2020 | 12:36

«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից», - կեսգիշերին մոտ Ֆեյսբուքում գրել է վարչապետը:

«Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով», - գրել է Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 1808

Մեկնաբանություններ