«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Ռիտա Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է

Ռիտա Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է
16.11.2020 | 22:36

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը, մի քանի օր է՝ կորոնավիրուսային ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում «Նաիրի» ԲԿ-ում է։


Հիվանդանոցի տնօրեն Անատոլի Գնունին hraparak.am-ի հետ զրույցում Սարգսյանի առողջական իրավիճակի վերաբերյալ փոխանցել է հետևյալը․ «Տիկին Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»։

Հարցին՝ միացվա՞ծ է արհեստական շնչառական ապարատին, պարոն Գնունին պատասխանել է, որ չի կարող նման տեղեկատվություն տրամադրել։

Դիտվել է՝ 790

Մեկնաբանություններ