«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Արա Այվազյանը նշանակվել է ԱԳ նախարար

Արա Այվազյանը նշանակվել է ԱԳ նախարար
18.11.2020 | 21:16

Վարչապետի որոշմամբ Արա Այվազյանն ազատվել է ԱԳ փոխնախարարի պաշտոնից և նշանակվել է ԱԳ նախարար: Նա 51 տարեկան է, նախկինում եղել է Մեքսիկայում, Կոստա Ռիկայում, Կուբայում, Հոնդուրասում, Գվատեմալայում և Պանամայում ՀՀ դեսպանը, իսկ դրանից ավելի վաղ էլ Մերձբալթյան երկրներում:

Դիտվել է՝ 1645

Մեկնաբանություններ