ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իշխանությունների հայցը Ռուսաստանին՝ կապված Լեռնային Ղարաբաղում հրադադարի եռակողմ համաձայնագրի վերաբերյալ կարելի է բացատրել Ռուսաստանի հաջողության նկատմամբ խանդով, հայտարարել է Դաշնության Խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը:
«ԱՄՆ-ից և Ֆրանսիայից ստացված հայցը խանդ է. հանկարծ ինչ-որ բան հաջողությամբ տեղի ունեցավ առանց նրանց», - չորեքշաբթի հայտարարել է Կոսաչովը՝ Դաշնության խորհրդի «Միասին ՌԴ» հեռուստաալիքի եթերում: Ըստ նրա՝ Վաշինգտոնն ու Փարիզն այժմ իրենց հարց են տալիս՝ ինչպես դուրս գալ այս իրավիճակից, ինչու նրանք չկարողացան Ղարաբաղի հարցում խաղաղապահ առաքելությունը կատարել այնքան հաջող, որքան Ռուսաստանը: Նա ընդգծել է, որ «բոլոր փուլերում ռուս դիվանագետները կապի մեջ էին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ»: Բացի այդ, Ռուսաստանը կշարունակի Մինսկի խմբի համանախագահներին և անդամներին տեղեկացնել ԼՂՀ-ում խաղաղապահ գործողության ընթացքի մասին։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանում ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը «զբաղվելու է խաղաղապահ առաքելության վերահսկողությամբ, ոչ թե դրա իրականացմամբ»: