Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 2600 բնակիչ

Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 2600 բնակիչ
19.11.2020 | 14:55

Ռուս խաղաղապահներն ու ռազմական ոստիկանությունն ուղեկցել են փախստականներով ևս 23 ավտոբուս՝ Երևանից վերադարձել են Լեռնային Ղարաբաղ: ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին Ստեփանակերտ է վերադարձվել 936 փախստական:

Խաղաղապահներն օգնել են ապահովել նրանց վերադարձի և շփման գծի տեղաշարժի անվտանգությունը: Նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել քաղաքի 2.6 հազար բնակիչ:

Դիտվել է՝ 5433

Մեկնաբանություններ