«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Իմ գնա­լուց ա­ռաջ թող Հա­յաս­տա­նում ջր­հե­ղեղ լի­նի

Իմ գնա­լուց ա­ռաջ թող Հա­յաս­տա­նում ջր­հե­ղեղ լի­նի
20.11.2020 | 00:42

Կա­տար­վա­ծը փաստ է, և դրա մա­սին խո­սե­լը կա­րե­լի է հա­մա­րել ժա­մա­նա­կի ա­նի­մաստ վատ­նում: Ա­ռայժմ չեմ ցան­կա­նում հա­մա­ձայ­նել ո­մանց կար­ծի­քին, թե դա դա­վա­ճա­նա­կան ակտ է, և ցան­կա­նում եմ ա­սել, որ մեր «չք­նաղ» վար­չա­պետն ընտ­րել է չա­րի­քի փոք­րա­գույն տար­բե­րա­կը: Հա­մա­ձայ­նում, բայց և հարց­նում եմ` ի՞ն­չը բե­րեց կա­պի­տու­լյա­ցիա­յի այդ տար­բե­րա­կին, ո­րից հե­տո ա­սեմ…


Փաս­տեմ, որ չեմ ըն­դու­նում ոչ մի դեպ­քում որևէ խոսք, թե բո­լորս, մե­ղա­վոր ենք, թե շա­տե­րը հրա­ժար­վել են կռ­վե­լուց, և այլ հի­մար մեկ­նա­բա­նու­թյուն­ներ և ա­սածս կհաս­տա­տեմ սե­փա­կան կար­ծի­քիս վրա հեն­վե­լով, ո­րը ձևա­վոր­վել է ա­ռաջ­նագ­ծում ստեղծ­ված հենց ա­ռա­ջին օ­րե­րին այն­տեղ գտն­ված տղա­նե­րի հետ զրու­ցե­լուց, տար­բեր տե­ղե­կատ­վա­կան լու­րե­րից, ինչ­պես նաև պե­տա­կան պաշ­տո­նա­կան լու­րե­րից:


Պա­տե­րազ­մի երկ­րորդ օ­րը Ար­տա­շա­տի Սպի­տակ տա­նը ե­ռու­զեռ էր, ա­սեղ գցե­լու տեղ չկար: Ա­սել, թե բարձր էր կռ­վի դաշտ մեկ­նող­նե­րի ո­գին, կն­շա­նա­կի ո­չինչ չա­սել: Տպա­վո­րու­թյունս էր, որ մաք­սի­մում մի շա­բա­թում ջար­դե­լու ենք թշ­նա­մու մռու­թը, քան­զի հա­մոզ­ված էի (ա­սեմ, ոչ միայն ես), որ ՀՀ ՊՆ Դա­վիթ Տո­նո­յա­նի ա­միս­ներ ա­ռաջ աս­ված բա­նա­վոր խոս­քին` նոր պա­տե­րազմ, նոր տա­րածք­ներ, ան­վե­րա­պա­հո­րեն հա­վա­տա­ցել էինք բո­լորս: Իմ հա­մա­գյու­ղա­ցի­նե­րից շա­տե­րը, ստա­նա­լով զին­վո­րա­կան ծա­նու­ցագ­րե­րը, սեպ­տեմ­բե­րի 28-ից մեկ­նել են ճա­կատ: Որևէ մե­կից չեմ լսել որևէ տր­տունջ, չեմ տե­սել վա­խի զգաց­ման դրսևո­րում: Իսկ թե ինչ­պես այդ օ­րե­րին գյու­ղում կազ­մա­կերպ­վեց ճա­կա­տի հա­մար անհ­րա­ժեշտ պա­րե­նա­յին օգ­նու­թյու­նը, պար­զա­պես բա­ռեր չեմ գտ­նում նկա­րագ­րե­լու: Միայն ա­սեմ` սի­րով ու հո­գա­տա­րու­թյամբ էին հա­մա­գյու­ղա­ցի­ներս ի­րենց տնե­րում ըն­դու­նում Ար­ցա­խից Հա­յաս­տան տե­ղա­փոխ­ված­նե­րին և կի­սում նրանց հետ ի­րենց հաց հա­նա­պա­զօ­րյան: Անվ­տան­գու­թյու­նից ել­նե­լով` հարկ չեմ հա­մա­րում ա­ռանձ­նաց­նել որևէ դեպք: Միայն կա­րող եմ ա­սել, ա­ռանց որևէ պաշ­տո­նա­կան կո­չի, ժո­ղո­վուր­դը գոր­ծում էր «ա­մեն ինչ ճա­կա­տի հա­մար» սկզ­բուն­քով:


Հոկ­տեմ­բե­րի 3-ին կամ 4-ին, սի­րով կռ­վի դաշտ մեկ­նած հա­մա­գյու­ղա­ցիս (ա­նու­նը հարկ չեմ հա­մա­րում նշել) զան­գա­հա­րեց ինձ և բա­ռա­ցիո­րեն ա­սաց.
-Դու դա­վա­ճան ես, ե­թե ողջ հա­սա գյուղ, քեզ գյուլ­լե­լու եմ: Դու մեզ (նկա­տի ու­ներ իր հետ ճա­կա­տում գտն­վող մյուս հա­մա­գյու­ղա­ցի­նե­րիս-Ս.Հ.) դի­տա­վո­րյալ ու­ղար­կել ես մահ­վան: Ես ավ­տո­մա­տով ի՞նչ պի­տի ա­նեմ էս­տեղ, երբ եր­կն­քից կար­կու­տի նման մեր գլ­խին թափ­վում են ռում­բե­րը: Չկա հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նու­թյուն: Հենց ա­ռա­ջին օ­րը, երբ հա­սել էինք կռ­վի մեզ ու­ղարկ­ված վայ­րը, սմեր­չը խփեց ավ­տո­բու­սին և շպր­տեց մի կողմ: Մենք հա­զիվ ենք փրկ­վել մեռ­նե­լուց:
Ի՞նչ ա­սեի… Ըն­դա­մե­նը փոր­ձում էի հան­գս­տաց­նել նրան: Մի քա­նի օր անց նա վե­րա­դար­ձավ: Գյու­ղում իս­կա­կան խու­ճապ էր, այլևս ոչ մե­կը սի­րով չէր վերց­նում ծա­նու­ցա­գի­րը կռիվ գնա­լու հա­մար: Նման խոս­քեր լսել եմ կռ­վող­նե­րից: Չնա­յած պտտ­վող բա­ցա­սա­կան է­մո­ցիա­նե­րին, գյու­ղում շա­րու­նակ­վում էր կռ­վի դաշտ գնա­ցող կա­մա­վոր­նե­րի հա­վա­քագ­րու­մը, ո­րոնք, այս­պես ա­սած, բա­ցա­ռա­պես ար­ձա­գան­քել էին վար­չա­պե­տի կո­չին:
Փոքր-ինչ ա­ռաջ ընկ­նեմ և ա­սեմ. երբ տղա­նե­րը նո­յեմ­բե­րի 10-ին վե­րա­դար­ձան գյուղ, պարզ­վեց, որ հրաշ­քով են փրկ­վել սպան­դա­նո­ցից:


Բո­լո­րի խոս­քե­րը նույնն էին.
-Մեր ՀՕՊ-ը կար­ծես չկար:
Փոքր-ինչ հետ դառ­նամ և նշեմ, որ այն մար­տա­կան դիր­քե­րում, որ­տեղ կանգ­նած են ե­ղել գյու­ղիս կա­մա­վոր­նե­րը, ի­րենց հե­րո­սա­բար են դրսևո­րել: Այդ մա­սին վկա­յեց ինձ զան­գա­հա­րած հրա­մա­նա­տար Գա­գիկ Բա­լա­յա­նը: Նա շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց տղա­նե­րի ցու­ցա­բե­րած կամ­քի, ա­րիու­թյան և պատ­րաս­տա­կա­մու­թյան հա­մար:
Հի­մա կցան­կա­նա­յի հարց­նել վար­չա­պե­տին` Նի­կոլ, պա­տաս­խա­նի՛ր, ո՞րն է իմ հա­մա­գյու­ղա­ցի տղա­նե­րի մեղ­քը, որ ա­նա­մո­թա­բար հայ­տա­րա­րում ես, թե չեն կռ­վել, փա­խել են: Ո՛չ: Նրանք կռ­վել են և չեն փա­խել: Նրանք դա­վա­ճան չեն: Այդ դու և քո ա­պաշ­նորհ, դա­վա­ճան բարձ­րա­գույն գե­նե­րա­լա­կան մի քա­նի ան­ձինք են մե­ղա­վոր: Ես սի­րում եմ ի­րերն ի­րենց ա­նու­նով կո­չել: Պատ­մու­թյու­նը ա­մեն ինչ իր տե­ղը կդ­նի և կպար­զի , թե ում մեղ­քով հան­ձն­վեց Ար­ցա­խը: Բայց հի­մա էլ հաս­տատ կա­րող եմ ա­սել` ո՛չ զին­վո­րի:


Շա­րու­նա­կեմ: Արծ­րուն Հով­հան­նի­սյանն ա­մեն օր, հա­կա­ռակ մա­մու­լում շր­ջա­նառ­վող բա­ցա­սա­կան պարտ­վո­ղա­կան լու­րե­րի, դրա­կան է­մո­ցիա­ներ էր հա­ղոր­դում: Ան­գամ նշում էր, թե շու­տով Բաք­վում թեյ ենք խմե­լու: Ան­կեղծ ա­սած, հի­մարս հա­վա­տում էր: Հա­վա­տում էր մեր քա­ջա­րի շվեյկ վար­չա­պե­տին և նրա խո­սա­փող Արծ­րուն Հով­հան­նի­սյա­նին: Այ­սօր պարզ­վում է, որ Արծ­րուն Հով­հան­նի­սյա­նը խա­բել է ժո­ղովր­դին, թե ում հրա­մա­նով, հա­վա­տա­ցած եմ` կպար­զի, ու­զենք թե չու­զենք, ան­պայ­ման հա­րուց­վե­լիք ա­պա­գա քրեա­կան գոր­ծե­րի նա­խաքն­նու­թյու­նը: Արծ­րուն Հով­հան­նի­սյա­նի խոս­քին, թե գտն­վել եմ պա­գո­նի տակ, ցան­կա­նում եմ պա­տաս­խա­նել մի հայտ­նի ֆիլ­մի գեր­մա­նա­ցի զին­վո­րի խոս­քե­րը մեջբե­րե­լով: Երբ վեր­ջի­նիս ա­պօ­րի­նի հրա­ման­ներ կա­տա­րե­լու հա­մար տա­նում են գն­դա­կա­հա­րե­լու, նա գո­ռում է` ես մե­ղա­վոր չեմ, ինձ հրա­մա­յել են: Ճիշտ է, ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ հրա­ման­նե­րը չեն քն­նար­կում: Բայց դա չի վե­րա­բե­րում Արծ­րուն Հով­հան­նի­սյա­նին. նա ա­մեն օր կա­տա­րել է ա­պօ­րի­նի հրա­ման­ներ, խա­բել է ժո­ղովր­դին:
Հի­մա թույլ տուր հարց­նել, «քա­ջա­րի» վար­չա­պետ, ու՞մ հրա­մանն է կա­տա­րել զին­վո­րա­կան այդ թեր­մաց­քը, քո՞, թե՞… Ա­սենք նշա­նա­կու­թյուն չու­նի: Ել­նե­լով զին­վո­րա­կան վի­ճա­կից` Արծ­րու­նը կա­րող էր թաքց­նել ճշ­մար­տու­թյու­նը մեկ օր, եր­կու օր, բայց ոչ ամ­բողջ պա­տե­րազ­մի ըն­թաց­քում:


Ա­սա, եր­բեմ­նի «դու­խով» վար­չա­պետ, ի՞նչ գնա­հա­տա­կան տալ նրա ա­րարք­նե­րին, այ­սինքն՝ նաև քո ա­րարք­նե­րին: Սա դա­վա­ճա­նու­թյու՞ն է, թե՞ ոչ: Ա­սում ես, թե տղա­նե­րը լքել են Շու­շին և չեն կռ­վել: Այ­սօր այն­տեղ մնա­ցել են հե­րո­սա­բար ըն­կած 150 հայ զին­վո­րի դիակ­ներ:
Թույլ տուր հարց­նել. այ սևով սգով գե­րա­գույն հրա­մա­նա­տար հոր­ջորջ­ված, բա­րո­յա­կան ո՞ր ի­րա­վուն­քով ես ա­նար­գում նրանց հի­շա­տա­կը ա­սե­լով, թե չեն կռ­վել:
Ո՞վ է մե­ղա­վոր այդ դա­վա­ճա­նու­թյան հա­մար: Ան­շուշտ, կպար­զի զի­ն­վո­րա­կան դա­տա­խա­զու­թյու­նը:


Դու ի՞նչ պի­տի ա­նեիր, որ չես ա­րել պա­տե­րազ­մի կրի­տի­կա­կան վի­ճա­կից դուրս գա­լու հա­մար: Երևի հարցս տե­ղին չէ: Երևի մի օր էլ ա­սես, թե էս ժո­ղո­վուր­դը չէ՞ր տես­նում, որ ես ռազ­մա­կան գոր­ծից հե­ռու եմ, ին­չու՞ ինձ վս­տա­հե­ցին այդ պաշ­տո­նը: Վեր­ջերս մի ցի­նիկ հայ­տա­րա­րու­թյուն ա­րե­ցիր, ե­թե մե­ղա­վոր է կա­ռա­վա­րու­թյու­նը, ա­պա մե­ղա­վոր է նաև ժո­ղո­վուր­դը, որ նրան բե­րել է իշ­խա­նու­թյան: Քո այդ ցի­նիկ դրսևոր­մա­նը կցան­կա­նա­յի պա­տաս­խա­նել ցի­նիկ օ­րի­նա­կով: Ա­մուս­նու­թյան ա­ռա­ջին գի­շե­րը պարզ­վում է, որ օ­րիոր­դը կույս չէ, ար­հես­տա­կան ե­ղա­նա­կով կու­սու­թյու­նը վե­րա­կանգ­նած է ա­մուս­նա­ցել: Փե­սա­ցուի հան­դի­մա­նու­թյա­նը` դու կույս չես, դու ա­նա­մո­թա­բար խա­բել ես ինձ, նյու­թա­կան ու բա­րո­յա­կան վնաս ես պատ­ճա­ռել, կույ­սը պա­տաս­խա­նել է.
-Իսկ ես հա­ճույք եմ ստա­ցել, հար­սի շոր եմ հա­գել և ու­րիշ շատ բա­ներ, ինձ ինչ, թե դու ինչ վնաս­ներ ես կրել:
Հի­մա ճիշտ և ճիշտ մեր վար­չա­պետն է լկ­տիա­բար ա­սում` է՜, չխաբ­վեի՜ք: Ան­կեղծ, ես չեմ խաբ­վել:


Հի­շում եմ, 2018 թվա­կա­նին, երբ ժո­ղո­վուր­դը հոր­թի հրճ­վան­քով Նի­կոլ, Նի­կոլ էր կան­չում, իմ աշ­խա­տակ­ցու­հուն, որ նրան­ցից մեկն էր, ա­սա­ցի` եր­կու տա­րի հե­տո կտես­նես, թե ինչ դժ­բախ­տու­թյուն է բե­րե­լու նա մեր ազ­գի գլ­խին: Կարևո­րը եր­կու տար­վա վա­ղե­մու­թյան պատ­մու­թյու­նը չէ, այլ որ այ­սօր էլ, այս­քան դժ­բախ­տու­թյուն­նե­րից հե­տո էլ, դեռ շա­տե­րը կա­ռա­վար­վում են նախ­կին­նե­րի նկատ­մամբ ու­նե­ցած ստոր ա­տե­լու­թյամբ, կար­ծես չն­կա­տե­լով, որ այդ ա­տե­լու­թյունն ի­րենց տա­նում է կոր­ծան­ման: Ա­յո, մեծ է ա­տե­լու­թյու­նը դե­պի ԼՏՊ-ն, Ռո­բեր­տը, Սեր­ժը: Ե­թե Ռո­բեր­տը դա­տեր իր նա­խոր­դին և չգ­նար նրա հան­ցա­վոր ճա­նա­պար­հով, չէր լի­նի մար­տի մե­կը: Ե­թե Սեր­ժը դա­տեր Ռո­բեր­տին մար­տի մե­կի կա­պակ­ցու­թյամբ, այ­սօր չէր լի­նի Նի­կո­լը: ԼՏՊ-ն ու Սեր­ժը ի­րենց հան­ցա­վոր հա­մա­ձայ­նու­թյան ար­դյուն­քում ծնե­ցին այ­սօր­վա թեր­մաց­քին: Նի­կո­լին պետք է դա­տեն թե­կուզ այն բա­նի հա­մար (ի­հար­կե, բո­լոր նախ­կին­նե­րին էլ հե­տը), որ ցան­կա­ցած ան­հատ, ցան­կա­ցած դե­բիլ չփոր­ձի հա­վակ­նել իշ­խա­նու­թյան, և իշ­խա­նու­թյան գա­լուց հե­տո ե­կո­ղը պի­տի մտա­ծի, որ պաշ­տո­նի չա­րա­շա­հու­մը պատժ­վե­լու է օ­րեն­քի խս­տու­թյամբ: Դա պետք է դառ­նա կա­ռա­վար­ման մշա­կույ­թի անհ­րա­ժեշտ տարր: Ան­գամ, ե­թե ու­զում եք, կա­վե­լաց­նեմ նաև, որ պա­տի­ժը տա­րած­վե­լու է ամ­բողջ ըն­տա­նի­քի վրա: Հիմ­նա­վո­րեմ: Հա­նուն ին­չի՞ և ու՞մ է պաշ­տո­նյան թա­լա­նում: Հա­նուն իր ըն­տա­նի­քի բա­րե­կե­ցու­թյան: Այդ թա­լա­նի բա­րե­կե­ցու­թյու­նից օգտ­վող­նե­րը նույն թա­լան­չի­ներն են: Նի­կո­լի ողջ թի­մը պետք է են­թարկ­վի կո­լեկ­տիվ պա­տաս­խա­նատ­վու­թյան:
Այ­սօր հա­մա­ցան­ցում հայ­տն­վել է հո­լո­վակ, որ­տեղ խոս­վում է, թե ինչ­պես է պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րը իր հան­ցա­վոր հա­մա­խո­հի հետ իբր հայ­կա­կան բա­նա­կի հա­մար գնել զեն­քեր և …. Այդ զեն­քե­րով զին­վել են թուրք գրո­հա­յին­նե­րը Սի­րիա­յում կռ­վե­լու հա­մար: Ա­վե­լի նող­կա­լի հան­ցա­գոր­ծու­թյուն, քան վե­րոգ­րյա­լը, հայ մար­դը, հայ պաշ­տո­նյան չէր կա­րող կա­տա­րել: Նի­կոլ, այդ հան­ցա­գոր­ծու­թյու­նը քեզ հայտ­նի՞ է, թե՞ ոչ: Չեմ մտա­ծում, թե եֆ­րեյ­տոր նա­խա­րա­րը նման բա­ներ կա­ներ ա­ռանց վար­չա­պե­տի:


Նի­կոլ, զին­վո­րին կռ­վե­լու հա­մար անհ­րա­ժեշտ զեն­քից զր­կե­լը հան­ցա­գոր­ծու­թյուն է: Կա­ռա­վար­ման տա­րի­ներդ ե­ղել են զավ­զա­կու­թյան և փուչ ապ­րած օ­րեր:
Դու հան­ցա­գործ ես: Դու քո պրո­վո­կա­ցիոն ե­լույթ­նե­րով խա­բել ես ժո­ղովր­դին և գրգ­ռել թշ­նա­մուն քո տխ­մա­րա­գույն` «Ար­ցա­խը Հա­յաս­տան է և վերջ», ար­տա­հայ­տու­թյամբ: Լավ ես ա­սել: Բայց ո­չինչ չես ա­րել այն նյու­թա­կա­նաց­նե­լու հա­մար: Դու հան­ցա­գործ պրո­վո­կա­տոր ես: Նի­կոլ, մտա­ծում եմ, որ դու….այդ մա­սին քիչ հե­տո:
Հայ ժո­ղո­վուրդն ու­նի ե­րեք ա­մուր սյու­ներ:
1. Լե­զուն, ո­րը դի­մա­ցել է դա­րե­րի փոր­ձու­թյա­նը:
2. Ե­կե­ղե­ցին, ո­րի լա­վա­գույն հոգևոր ա­ռաջ­նորդ­նե­րը ոս­կե տա­ռե­րով են գրել ի­րենց ա­նու­նը հա­յոց պատ­մու­թյան մեջ:
3. Եվ մեր օ­րե­րում՝ բա­նա­կը:
Լեզ­վի և բա­նա­կի հար­ցը հա­նում եմ քն­նար­կու­մից, դառ­նամ ե­կե­ղե­ցուն: Ե­կե­ղե­ցու դա­րա­վոր պատ­մու­թյան մեջ քիչ չեն փայ­լուն գլուխ­նե­րը: Սա­կայն դրանց մա­սին չէ, որ ցան­կա­նում եմ խո­սել: Ցան­կա­նում եմ խո­սել մի ճի­վա­ղի մա­սին, ո­րին հոր­ջոր­ջել են ան­գամ՝ Պետ­րոս Գե­տա­դարձ: Ինչ­պի­սի պատ­մա­կան սուտ: Այդ ճի­վաղն իր հա­մա­խոհ Գրի­գոր Մա­գիստ­րո­սի հետ հույ­նե­րին ծա­խեց Ա­նիի վեր­ջին թա­գա­վոր Գա­գի­կին:


Ես չեմ կա­րող դր­վա­տան­քի խոսք ա­սել մեր օ­րե­րի կա­թո­ղի­կոս Գա­րե­գին Բ-ի մա­սին: Ես, որ­պես հայ մտա­վո­րա­կան, քրիս­տո­նյա նրա կա­ռա­վար­ման մա­սին որևէ լավ բան չեմ կա­րող ա­սել: Նրա մա­սին գրել եմ ան­գամ «Հա­յի իմ տե­սա­կը» ինք­նա­կեն­սագ­րա­կան գր­քում: Այդ մա­սին չէ, որ ցան­կա­նում եմ նո­րից գրել: Ա­միս­ներ ա­ռաջ՝ հու­նի­սին, թե հու­լի­սին, «Ի­րա­տե­սի» է­ջե­րից բաց նա­մա­կով դի­մե­ցի նրան, կոչ ա­նե­լով ար­ձա­գան­քել երկ­րում կա­տար­վող բա­ցա­սա­կան երևույթ­նե­րին, ո­րոնք, իմ դի­տարկ­մամբ, տա­նում են մեզ ակն­հայտ ող­բեր­գու­թյան: Ոչ մի ար­ձա­գանք: Մտա­ծե­ցի, գու­ցե կա­թո­ղի­կո­սին նրա մա­մու­լի դի­վա­նի աշ­խա­տա­կի­ցը չի կար­դա­ցել, ուս­տի և ստիպ­ված հոդ­վա­ծը ծրա­րե­ցի և ու­ղար­կե­ցի կա­թո­ղի­կո­սին: Ոչ մի ար­ձա­գանք: Հաս­կա­ցա, ա­վե­լի ճիշտ, հա­վա­տա­ցի ևս մեկ ան­գամ, որ նա ե­կել է այդ պաշ­տո­նին ոչ թե ծա­ռա­յե­լու, այլ վա­յե­լե­լու: Ան­գամ խայ­տա­ռակ թղ­թից հե­տո լսե­լի չէ նրա ձայ­նը: ՈՒ­զում եք, մի կոչ էլ ա­նեմ: Սր­բա­զա՛ն, գլ­խա­վո­րի՛ր ժո­ղովր­դին և տա՛ր քո հետևից դե­պի կա­ռա­վա­րու­թյուն կամ ԱԺ, պա­հան­ջիր վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կա­նը: Հա­վա­տա, ոս­տի­կան­նե­րը չեն փա­կի քո ճա­նա­պար­հը: Խի­զա­խի՛ր և հա­նի՛ր ժո­ղովր­դին այս ծանր վի­ճա­կից:
Ար­դեն մի քա­նի օր է, ինչ Երևա­նի հրա­պա­րակ­նե­րը լց­ված են հա­զա­րա­վոր մարդ­կան­ցով, ո­րոնք պա­հան­ջում են վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կա­նը:


Տեր Աստ­ված, մի՞­թե նրանց մեջ չկա մի բա­նա­կան անձ, որ ա­սի` վերջ տվեք ձեր մտ­քի օ­նա­նիզ­մին: Նի­կոլն այն մար­դը չէ, որ լսի ձեր կո­չե­րը և հե­ռա­նա:
Մի փոքր շեղ­վեմ: Լյու­դո­վի­կոս XIV-ը մտել է պատ­մու­թյան մեջ իր թևա­վոր խոս­քով` ինձ­նից հե­տո թե­կուզ ջր­հե­ղեղ: Բայց նա Ֆրան­սիա­յի ժո­ղովր­դին չի տա­րել ֆի­զի­կա­կան ոչն­չաց­ման: Նի­կո­լը կմեռ­նի ա­թո­ռին…. Ես էլ եմ հաս­կա­նում նրան: Ռուս քա­ղա­քա­կան գոր­ծիչ Վա­սեր­մա­նը ցույց է տվել այն եր­կու ճա­նա­պար­հը, ո­րով կա­րող է գնալ Նի­կո­լը: Կամ անց­նել օվ­կիա­նո­սը (Արևմուտ­քը օգ­տա­գործ­ված պահ­պա­նակ­նե­րը դեն է շպր­տում), կամ նս­տել մե­ղադ­րյա­լի ա­թո­ռին:
Ին­քը մե­ղադ­րյա­լի ա­թո­ռի՞ն: Դա Նի­կո­լը չէ, նրա հա­մար գե­րա­դա­սե­լի է Լյու­դո­վի­կոս XIV-ի խոս­քե­րի պրակ­տիկ կի­րա­ռու­մը` իմ գնա­լուց ա­ռաջ թող Հա­յաս­տա­նում ջր­հե­ղեղ լի­նի:
Ես՝ որ­պես փոքր-ինչ զար­գա­ցած մարդ, որ­պես ի­րա­վա­բան, ո­րին ու­սու­ցա­նել են նաև դա­տա­հո­գե­բու­ժու­թյուն, մտա­ծում եմ` ար­դյոք ան­մեղ­սու­նակ չէ՞ մեր վար­չա­պե­տը: Նրա հատ­կա­պես վեր­ջին եր­կու ե­լույթ­նե­րը հա­մո­զե­ցին` այդ մար­դը հո­գե­կան լուրջ պրոբ­լեմ­ներ ու­նի:
Ի՞նչ է նշա­նա­կում` վե­րա­դար­ձեք ա­ռաջ­նա­դիր­քե­րից և լու­ծեք պա­տե­րի տակ վնգս­տա­ցող­նե­րի հար­ցե­րը: Վար­չա­պե­տը մեկ շեղ­ված հո­գե­կերտ­ված­քով կոչ է ա­նում վրե­ժի և այս խոս­քե­րից հե­տո, հա­վա­նա­բար, երբ անց­նում է նո­պան, լր­ջա­նում է և ա­սում` ի՞նչ քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ, ո՞վ է խո­սում դրա մա­սին: Դա բա­ցա­հայտ քա­ղա­քա­ցիա­կան կոչ է: Այդ էլ կար­ծես այն­քան լուրջ չըն­դու­նե­ցի: Բայց երբ լսե­ցի նրա խոս­քե­րը Շու­շիի մա­սին, հաս­տատ հա­մոզ­վե­ցի, որ այդ մար­դու հո­գե­կա­նը էն չէ:


Ես Շու­շիում ե­ղել եմ 1992 թվա­կա­նի մա­յի­սի վեր­ջե­րին: Ան­շուք էր: Վառ­ված շեն­քեր, ան­մարդ փո­ղոց­ներ: Ե­ղել եմ 1998 թվա­կա­նին, կար­ծես շտ­կել էր մեջ­քը: Տե­ղա­շարժ կար: Իսկ 2015 թվա­կա­նին Շու­շին իս­կա­կան հրաշք էր՝ կա­նա­չա­պատ փո­ղոց­ներ, գի­շե­րա­յին լու­սա­վո­րու­թյուն, փո­ղոց­նե­րում քայ­լող ե­րի­տա­սարդ զույ­գեր, ման­կի­կին սայ­լա­կի մեջ մա­քուր օ­դի հա­նած ե­րի­տա­սարդ կա­նայք, իսկ վե­հա­շուք Ղա­զան­չե­ցո­ցը ա­ռանձ­նա­կի շունչ էր տա­լիս քա­ղա­քին: Իսկ ինչ է ա­սում Նի­կո­լը Շու­շիի մա­սին՝ մի ան­շուք քա­ղաք….Չեմ ու­զում շա­րու­նա­կել: Ցան­կա­նում եմ վեր­ջա­կետ դնել, ա­սե­լով` էս մար­դուն տա­րեք դա­տաբ­ժշ­կա­կան փոր­ձաքն­նու­թյան: Նա հի­վանդ է: Եվ այդ հի­վան­դից պետք է պրծ­նել ժամ ա­ռաջ:


Սոկ­րատ ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱՆ

Հ. Գ.1. Մե­ռած­նե­րի հո­գի­նե­րը մեզ պար­տադ­րում են ապ­րել և սպա­սել գա­լիք հաղ­թա­նա­կի օր­վան: Պա­տե­րազ­մը դեռ չի ա­վարտ­վել: Լավ է, որ Ար­ցա­խում ռու­սա­կան զորք է կանգ­նած: Պա­տե­րազ­մը առջևում է: Դժ­վար թե թուր­քը մինչև վերջ չկա­տա­րի իր տե­րե­րի հրա­հան­գը և կանգ առ­նի:
Վե­րա­հաս պա­տե­րազ­մում հայ զին­վո­րը կա­ջակ­ցի ռուս զին­վոր­նե­րին և, Ան­դր­կով­կա­սը վերջ­նա­կա­նա­պես կա­զատ­վի թուր­քե­րից: Պար­սիկ­նե­րը ստիպ­ված են կռ­վե­լու թուր­քե­րի դեմ: Էս ան­գամ նրանք այլևս չեն խու­սա­փե­լու կռ­վից:
Մեզ հզոր կա­ռա­վա­րու­թյուն է պետք և հզոր բա­նակ: Մեր ժո­ղովր­դի ող­նա­շա­րը չի ջարդ­վել: Այն կան­գուն է: Պետք է ժամ ա­ռաջ հե­ռաց­նել այն ջար­դե­լու ցան­կու­թյուն ու­նե­ցող հո­գե­կան հի­վանդ­նե­րին:


Հ. Գ. 2 Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հը հակ­ված է Նի­կո­լին դա­վա­ճա­նու­թյան մեջ չմե­ղադ­րե­լուն: Նրան լավ եմ հաս­կա­նում: Ռու­սաս­տա­նի վրա մեծ-մեծ հա­չող Նի­կո­լը կզել է Պու­տի­նի ա­ռաջ և ստո­րագ­րել է մի խայ­տա­ռակ թուղթ: Նի­կո­լի հե­ռա­ցու­մը այդ թղ­թում ա­ռաջ քաշ­ված շատ հար­ցեր վի­ճար­կե­լի կդարձ­նի: Կոնկ­րետ Մեղ­րիի հար­ցը: Հա­յաս­տա­նը պա­տե­րազ­մող եր­կիր չէր, հետևա­բար, ո՞ր ի­րա­վուն­քով Հա­յաս­տա­նի տա­րած­քը դարձ­վել է քն­նարկ­ման ա­ռար­կա: Ե­թե Հա­յաս­տա­նը պա­տե­րազ­մում էր, ին­չու՞ Ռու­սաս­տա­նը որ­պես դաշ­նակ­ցի չօգ­նեց նրան: Այս­տեղ հար­ցը բո­լո­րո­վին այլ է: Երբ Պու­տի­նին ա­սա­ցին՝ կար­դա­ցեք այդ թուղ­թը և նոր ստո­րագ­րեք, նա պա­տաս­խա­նեց` ես եմ կազ­մել այդ թուղ­թը, կար­դա­լու ի­մաստ չկա:
Եվս մեկ հարց. վկա­յա­կո­չե­լով ռուս պատ­մա­բան-վեր­լու­ծա­բան Տա­րա­սո­վին` այդ­պի­սի լայ­նա­ծա­վալ թուղ­թը մի օ­րում չի կազմ­վել: Այ­սինքն՝ կա­րե­լի է են­թադ­րել, որ այն կազմ­վել է ստո­րագ­րե­լուց առն­վազն 15-20 օր ա­ռաջ: Երբ թեժ մար­տեր էին ըն­թա­նում, ռուս խա­ղա­ղա­պահ­ներն ար­դեն Հա­յաս­տա­նում էին, և շա­տերս կար­ծում էինք, որ նրանք ե­կել են թուր­քե­րի դեմ կռ­վե­լու հա­մար: Ա­վա՜ղ: Ե­թե Նի­կո­լը դա­վա­ճան չէ, ին­չու՞ այն ժա­մա­նակ չկանգ­նեց­վեց պա­տե­րազ­մը: Պու­տի­նին պետք էր մտ­նել Ադր­բե­ջան. որ­քան վատ Ղա­րա­բա­ղում հա­յե­րիս հա­մար, այն­քան լավ Ադր­բե­ջա­նի, ա­ռա­վել ևս Պու­տի­նի հա­մար: Պու­տի­նը իր վար­քագ­ծով շա­հում էր Ադր­բե­ջա­նի հա­մակ­րան­քը, հետևա­բար վս­տա­հու­թյու­նը: Ան­գամ այն բա­նից հե­տո, երբ թուր­քե­րը խփե­ցին ռու­սա­կան ինք­նա­թի­ռը, Պու­տի­նը ու­շադ­րու­թյուն չդարձ­րեց: Նա սևեռ­վել էր մեկ հար­ցի վրա. նե­րել Ա­լիևին, ա­մեն ինչ ա­նել հա­նուն Ադր­բե­ջան մտ­նե­լու: Ին­չը և ե­ղավ: Իր քայ­լով Պու­տի­նը ևս մեկ ան­գամ երևաց որ­պես ու­ժեղ լի­դեր, ո­րը մտա­ծում է աշ­խար­հի խա­ղա­ղու­թյան մա­սին: Նա կանգ­նեց­րեց ա­րյու­նա­հե­ղու­թյունն այն ժա­մա­նակ, երբ Արևմուտ­քը, ԱՄՆ-ը լուռ մտո­րում էին: Հի­մա նրանք արթ­նա­ցել և ա­նի­մաստ գռմ­ռում են Ար­ջի վրա:


Հ. Գ. 3 Ըն­դու­նենք՝ Նի­կո­լը դա­վա­ճան չէ: Այդ դեպ­քում ո՞վ է նա: Թե­րուս ռազ­մա­կան գոր­ծիչ: Չմե­ղադ­րենք այդ թե­րու­սին, բայց հարց­նեմ ՀՀ ՊՆ-ին և ԳՇ պե­տին: Պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րին էլ չմե­ղադ­րենք: Ի՞նչ եք ու­զում այդ եֆ­րեյ­տո­րից: Բայց և չեմ կա­րող չհարց­նել այդ եֆ­րեյ­տո­րին. որ­տե՞ղ են այն 50 հա­զար ա­կան­նե­րը, որ ձեռք եք բե­րել Ռու­սաս­տա­նից: Ե­թե կան, ա­պա ին­չու՞ չա­կա­նա­պա­տե­ցիք Դժոխ­քի ձո­րը և այն չդարձ­րիք ի­րոք այդ­պի­սին: Թե՞ չկան այդ ա­կան­նե­րը: Այ­նուա­մե­նայ­նիվ որ­տե՞ղ են Դրանք: Այդ և շատ-շատ հար­ցե­րի պա­տաս­խա­նը ստա­նա­լու հա­մար Նի­կո­լը պետք է հե­ռա­նա ու որ­քան շուտ, այն­քան լավ: Ժո­ղո­վուր­դը պետք է լիո­վին ստա­նա մեր կա­պի­տու­լյա­ցիա­յի պատ­ճառ­նե­րի պա­տաս­խա­նը, որ­պես­զի վեր­լու­ծի այն և անց­նի ա­ռաջ:

Դիտվել է՝ 55519

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ