«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Արման Եղոյան. Հիմա մեղադրում են մեզ՝ ինչո՞ւ չհամաձայնվեցիք այդ առաջարկին

Արման Եղոյան. Հիմա մեղադրում են մեզ՝ ինչո՞ւ չհամաձայնվեցիք այդ առաջարկին
26.11.2020 | 22:11

«Եթե մինչև սեպտեմբերի 27-ը վարչապետը գար ու այս ամբիոնից ասեր՝ ժողովուրդ, այս պահանջն է դրված Հայաստանի առաջ ԱՄՆ, Ֆրանսիայի ու Ռուսաստանի կողմից՝ հանձնել 7 շրջանները, ի՞նչ էիք դուք ասելու»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Նա նշեց, որ շատ է խոսվում հոկտեմբերի 19-ի մասին։ Հոկտեմբերի 19-ին վարչապետը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նսիտ, որին ներկա են եղել նաև պատգամավորներ Արման Աբովյանն ու Էդմոն Մարուքյանը։ «Իրավիճակը ներկայացվել է ամենայն մանրամասնությամբ։ Ասվել է, որ այս պահին պատերազմը դադարեցնելու հնարավորությունը Լավրովի պլանի համաձայն է՝ այսինքն՝ 7 շրջանները վերադարձնելն է առանց կարգավիճակի հստակեցման։ Դուք ասում եք՝ ումի՞ց է հարցրել վարչապետը։ Ձեզնից է հարցրել, ես չգիտեմ՝ ինչ եք պատասխանել։ Ես խնդրում եմ, այս ամբիոնից ասեք՝ հոկտեմբերի 19-ին, երբ վարչապետն այդ հարցը դրել է ձեր սեղանին, դուք ի՞նչ եք պատասխանել՝ հանձնե՞լ 3 շրջանները, որովհետև 4-ն արդեն գրավված էր, թե՞ չհանձնել»,- Արման Աբովյանին ու Էդմոն Մարուքյանին դիմեց Եղոյանը։

Նույն օրը, նրա խոսքով, վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ։ Եվ նրանցից երկու առաջատար ուժերի ներկայացուցիչները նույն երեկոյան հանդես են եկել տեսաուղերձով, որտեղ ասել են, որ որևէ լուծում, որտեղ չի հստակեցվի Արցախի կարգավիճակը, անընդունելի է իրենց համար։ «Հիմա մեղադրում են մեզ, ասում են՝ բա ինչո՞ւ չհամաձայնվեցիք այդ առաջարկին»,- նշեց նա։

Դիտվել է՝ 1786

Մեկնաբանություններ