«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Ուկրաինան Թուրքիայի հետ ռազմական անօդաչու թռչող սարքերի արտադրություն է սկսում

Ուկրաինան Թուրքիայի հետ ռազմական անօդաչու թռչող սարքերի արտադրություն է սկսում
28.11.2020 | 22:54

Ուկրաինան Թուրքիայի հետ համատեղ ռազմական անօդաչու թռչող սարքերի արտադրություն է սկսում՝ հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։ Կիևն իր գոհունակությունն է հայտնել Անկարայի հետ համագործակցության արդյունավետության և բարձր մակարդակի կապակցությամբ։


«Եթե մենք հաջողենք, իսկ ամեն ինչ հենց այդ մասին է խոսում, կկարողանանք իրականացնել տարբեր ավելի մեծ և հավակնոտ նախագծեր՝ համաշխարհային մակարդակի», - հայտարարել է նա: Նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմում դրսևորվել են ռազմական գործողությունների վարման նոր տեսակներ, և ուկրաինացի գեներալները որպես օրինակ ուսումնասիրում են Ղարաբաղյան պատերազմի փորձը։

Դիտվել է՝ 1970

Մեկնաբանություններ