«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Վարդան Ոսկանյանը՝ Նիկոլ Փաշինյանի գրառման մասին

Վարդան Ոսկանյանը՝ Նիկոլ Փաշինյանի գրառման մասին
29.11.2020 | 17:34

Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ակնհայտորեն ստում է՝ պնդելով, թե Հայաստանի բարեկամները հարցի կարգավորման այլ տեսլական չեն ունեցել՝ գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հրապարակմանը։

«Առնվազն Արցախի ճանաչման մասով նման տեսլական, ըստ ամենայնի, եղել է։ Հակառակ դեպքում Բաքվի բռնապետը չէր հայտարարի, որ փակ դռների հետևում Բաքվի վրա ճնշում է գործադրվում՝ ստիպելու ճանաչել Արցախի անկախությունը»,-գրել է նա։

Դիտվել է՝ 3179

Մեկնաբանություններ