«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Թուրքիայի արդարադատության նախարարը և Իբրահիմ Քալընը հանդիպել են ոչ մուսուլման համայնքների առաջնորդների հետ

Թուրքիայի արդարադատության նախարարը և Իբրահիմ Քալընը հանդիպել են ոչ մուսուլման համայնքների առաջնորդների հետ
01.12.2020 | 22:47

Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը և նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը նախօրեին հանդիպել են ոչ մուսուլման փոքրամասնությունների համայնքների առաջնորդներին: Հանդիպմանը ներկա է գտնվել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Երկրորդ Մաշալյանը, հունական, հրեական, ասորական համայնքների հոգևոր առաջնորդների, համայնքային հիմնադրամների ներկայացուցիչների հետ մեկտեղ: Երեք ժամ տևած զրույցի ժամանակ քննարկվել են համայնքների հոգևոր, կրթական հաստատությունների խնդիրները, համայնքապատկան գույքի վերադարձին առնչվող իրավական հարցեր: Թուրք պաշտոնյաները հանդիպումը կարևոր ու արդյունավետ են գնահատել:


Պոլսո Հայոց պատրիարքարանի հաղորդագրության մեջ ևս ընդգծվում է, որ խորհրդակցությունը դրական մթնոլորտում է անցել, քննարկումները եղել են կառուցողական և արգասաբեր:

Դիտվել է՝ 1368

Մեկնաբանություններ