«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Արցախում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու քննարկումներ չկան

Արցախում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու քննարկումներ չկան
01.12.2020 | 22:51

Արցախում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու քննարկումներ այս պահին տեղի չեն ունենում՝ ասել է Արցախի ԱԺ «Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը:

«Նման քննարկումներ Արցախի խորհրդարանում չեն եղել», - ասաց նա: «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը հայտնել էր, որ Արցախի Ազգային ժողովն օրենքի նախագիծ է մշակում, որի համաձայն՝ հայերենից հետո ռուսերենը կլինի երկրորդ պետական լեզու։

Դիտվել է՝ 2323

Մեկնաբանություններ