ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Ինչ է սպասվում 16-ի հանրահավաքին

Ինչ է սպասվում 16-ի հանրահավաքին
04.12.2020 | 15:47

«Ժողովուրդը» գրում է.

«16 կուսակցությունների կողմից դեկտեմբերի 5-ին՝ շաբաթ օրը հրավիրված համապետական հանրահավաքին ընդդիմադիր ուժերը շատ լուրջ են պատրաստվում: Մեր տեղեկությունների համաձայն՝ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը որոշել են ամեն ինչ անել, որպեսզի այդ օրը շատ բազմամարդ լինի ու կարողանան իշխանություններին ապացուցել, որ Ազատության հրապարակում արդեն բազմահազարանոց մարդկանց զանգվածը պահանջում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի:


Եթե այս օրերին հիմանականում ՀՅԴ-ականերն ու ԲՀԿ-ականներն են ակցիաներ իրականացրել, փողոցներ փակել, շաբաթ օրը 16 կուսակցություները միասին օգտագործելու են իրենց բոլոր ռեսուրսները արդյունքի հասնելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պլանավորված է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ևս պետք է Ազատության հրապարակում ելույթ ունենա ու նշի, թե ինչպես պետք է հասնել վարչապետի հրաժարականին:


16 կուսակցությունների բոլոր առաջնորդները ներկա են լինելու հանրահավաքին, եթե, իհարկե, ինչ-որ խոչընդոտող բաներ տեղի չունենան: Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ևս նախատեսում է հարթակից ելույթ ունենալ ու նշել, թե ազգային համաձայնության կառավարություն ստեղծելն ինչ է տալու այս պահին Հայաստանին»:

Դիտվել է՝ 3100

Մեկնաբանություններ