«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Ֆրանսիայի կառավարությունը մերժեց նաև Ազգային ժողովի որոշումը Ղարաբաղի վերաբերյալ

Ֆրանսիայի կառավարությունը մերժեց նաև Ազգային ժողովի որոշումը Ղարաբաղի վերաբերյալ
04.12.2020 | 23:11

Ֆրանսիայի կառավարությունը մերժեց նաև Ազգային ժողովի ընդունած որոշումը Լեռնային Ղարաբաղի անկախությունը հրատապ ճանաչելու անհրաժեշտության մասին։ Բանաձևում արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձականների տեղակայման փաստերը՝ տեղեկացնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։ Ղարաբաղի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության բանաձև էր ընդունվել նաև խորհրդանի վերին պալատում՝ Սենատում։ Երկու դեպքում էլ որոշումները պարտադիր ուժ չունեն, խորհրդատվական կերպով կառավարությանը կոչ է արվում ճանաչել Ղարաբաղի անկախությունը, երկու դեպքում էլ կառավարությունը մերժեց խորհրդարանի կոչերը։ Ազգային ժողովում որոշմանը կողմ են քվեարկել 188 պատգամավոր, դեմ՝ 3-ը, ձեռնապահ՝ 16-ը։ Նիստին մասնակցել է նաև արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը։ Նա իր ելույթում ասել է, թե չի պաշտպանում Ղարաբաղի անկախությունը ճանաչելու պահանջները, նշելով, որ դա չեն պահանջում նույնիսկ հայ բարեկամները։ Նախարարը նշել է, որ նման որոշումը հավասարազոր կլինի Ֆրանսիայի ինքնաբացարկին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից, որի շրջանակում Փարիզը, Մոսկվան ու Վաշինգտոնը մասնակցում են ղարաբաղյան խնդրի կարգավորմանը։ Դա կնշանակի հրաժարվել միջնորդի մեր դերից, ընդգծել է Լը Դրիանը։


Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներում ընդունված բանաձևերը առաջացրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դժգոհությունը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հայտարարել է, թե Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը կանչվելու է նախարարություն, որտեղ նրան փոխանցվելու է վճռական բողոք Ֆրանսիայի խորհրդարանում ընդունված բանաձևի կապակցությամբ։ Դեսպանը Թվիթերի իր էջում գրել է․ «Կարծում եմ՝ մինչ այսօր բոլորի համար պարզ է դարձել․ Ֆրանսիայի կառավարությունը ճանաչում է իր խորհրդարանի անկախությունը, բայց չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը»։

Դիտվել է՝ 1184

Մեկնաբանություններ