Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Միջերկրական ծովում լուրջ միջադեպ թուրքական և եգիպտական հածանավերի միջև

Միջերկրական ծովում լուրջ միջադեպ թուրքական և եգիպտական հածանավերի միջև
07.12.2020 | 13:07

Ըստ հունական լրատվամիջոցների` Միջեկրական ծովի արևելյան հատվածում լուրջ միջադեպ է տեղի ունեցել թուրքական և եգիպտական հածանավերի միջև, հայտնում է almasdarnews.com -ը:

Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի և ԱՄԷ-ի համատեղ «Մեդուսա» զորավարժությունների ժամանակ թուրքական հածանավը փորձել է մտնել ուսումնական տարածք Եգիպտոսի ծովային տիրույթում և հրաժարվել է կատարել տարածքը լքելու պահանջը: Ոչ Եգիպտոսի, ոչ էլ Թուրքիայի պաշտպանության նախարարությունները չեն մեկնաբանել լուրը: Այնուամենայնիվ, եթե ճիշտ է, սա առաջին բախումն է երկու երկրների միջև Միջերկրական ծովում` տարածաշրջանում լարվածության սկզբից ի վեր:

Դիտվել է՝ 4444

Մեկնաբանություններ