«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Ավարտվել է Մ-3 ճանապարհի մոտ 16 կմ ընդհանուր երկարությամբ հատվածների միջին նորոգումը

Ավարտվել է Մ-3 ճանապարհի մոտ 16 կմ ընդհանուր երկարությամբ հատվածների միջին նորոգումը
07.12.2020 | 17:07

Ավարտվել են Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ մոտ 16 կմ ընդհանուր երկարությամբ մի շարք հատվածների (կմ54+000-կմ56+324, կմ66+600-կմ69+900‚ կմ94+210-կմ97+020‚ կմ58+000-կմ65+450) միջին նորոգման աշխատանքները։

Արագածոտնի մարզով անցնող այս ճանապարհահատվածներում միջին նորոգման աշխատանքները կատարել է «Շինպլյուս» ՍՊԸ-ն։ ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարված միջին նորոգման շրջանակներում իրականացվել է իջատեղերի և մուտքերի հողային հարթեցում, կողային առուների մաքրում, կողնակների լրացում, փոսային նորոգում, ասֆալտբետոնե ծածկի ֆրեզում‚ հարթեցնող շերտի, անվտանգության տարրերի, ասֆալտբետոնե ծածկի (5 սմ) տեղադրում և նշագծում:


Նշված ճանապարհահատվածները վերջին անգամ հիմնանորոգվել էին 1990-ական թվականներին։



Դիտվել է՝ 1024

Մեկնաբանություններ