Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Մևլութ Չավուշօղլու. Հայաստանի հողերի վրա աչք չունենք

Մևլութ Չավուշօղլու. Հայաստանի հողերի վրա աչք չունենք
07.12.2020 | 22:55

Դեկտեմբերի 7-ին Թուրքիայի Միջերկրածովյան համալսարանում Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ համաժողովին մասնակցել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն` խոսելով մի շարք տարածաշրջանային հարցերից: Խոսելով Հունաստանի հետ տարաձայնությունների մասին՝ Չաուշօղլուն շեշտել է, որ իրենք բոլոր խնդիրները ցանկանում են լուծել դիվանագիտության և բանակցությունների միջոցով: Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Եվրամիությանը համատեղ կոնֆերանս կազմակերպելու առաջարկություն է արել: «Մենք դրան հրավիրել ենք ոչ միայն Միջերկրական ծովի արևելքի երկրներին, ոչ միայն ծովի առափնյա երկրներին, այլ նաև այն երկրներին, որոնք շահեր ունեն այստեղ: Այժմ մենք ԵՄ-ի հետ աշխատում ենք այս ուղղությամբ: Ի վերջո, մենք ուժեղ ենք և սեղանի շուրջ, և ռազմադաշտում: Մենք չենք պատրաստվում ասել, թե ուժեղ ենք Միջերկրական ծովում, բայց այնտեղ ուզում ենք ամեն ինչ: Հայաստանի հողերի վրա աչք չունենք: Կողմ ենք արդար կիսելուն: Կարգավորումը հայ ժողովրդի օգտին է: Ուժեղ ենք և բարոյական, և իրավական տեսանկյունից և այդ ուժը օգտագործելու ենք ի օգուտ բոլորի»,-ասել է Չավուշօղլուն:

Դիտվել է՝ 1435

Մեկնաբանություններ