«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Արայիկ Հարությունյանն ընդունել է ուժային կառույցների ղեկավարներին

Արայիկ Հարությունյանն ընդունել է ուժային կառույցների ղեկավարներին
08.12.2020 | 15:52

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ուժային կառույցների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Քննարկվել է ստեղծված իրավիճակում երկրի ներքին և արտաքին անվտանգությանը վերաբերող օրակարգային հարցերի լայն շրջանակ: Դրանց համալիր լուծման գործնական առաջարկները կիրականացվեն ըստ առաջնահերթությունների, ուստի նույն կազմով պարբերաբար և հաճախակի հանդիպումները շարունակելու որոշում է կայացվել:

Դիտվել է՝ 2956

Մեկնաբանություններ