ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Մելիքսեթ Պողոսյանը՝ Սյունիքի մարզպետ

Մելիքսեթ Պողոսյանը՝ Սյունիքի մարզպետ
09.12.2020 | 14:25

Կառավարության որոշմամբ Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ։


«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ կառավարությունը որոշում է. Մելիքսեթ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ», - նշված է կառավարության որոշման մեջ։

Դիտվել է՝ 3571

Մեկնաբանություններ