Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Արթուր Վանեցյան. Նիկոլ Փաշինյանը չկա, նա այլևս գոյություն չունի

Արթուր Վանեցյան. Նիկոլ Փաշինյանը չկա, նա այլևս գոյություն չունի
09.12.2020 | 20:43

Նիկոլ Փաշինյանը հայերի շրջանում աջակցություն չունի և չի կարող ունենալ: Նա մարդ է, ով կոտրել է հայ ազգի ողնաշարը, և այսօր ունենք պարտված երկիր, բարոյալքված, արտագաղթի վտանգի առջև կանգնած ժողովուրդ, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:


«Նիկոլ Փաշինյանը չկա, նա այլևս գոյություն չունի: Վարչապետի աթոռին նստած անձը քաղաքական դիակ է», - ասաց քաղաքական գործիչը: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի աղկահարույց ձայնագրությանը՝ Արթուր Վանեցյանը նշեց, որ այդ թեմայով կխոսի ավելի ուշ: «Եկեք սպասենք և տեսնենք՝ ինչ զարգացումներ կլինեն», - ասաց ԱԱԾ նախկին տնօրենը

Դիտվել է՝ 2147

Մեկնաբանություններ