Առաջիկայում սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան՝ Աժ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կան որոշակի անորոշություններ, որոնք պետք է հստակեցվեն բանակցային գործընթացում», - ասաց Փաշինյանը։ Նա նշեց՝ այս պահին բանակցային սեղանին դրված որևէ կոնկրետ թուղթ չկա։ «Բայց բանակցություններ պետք է տեղի ունենան, որտեղ բազմաթիվ անորոշություններ պետք է որոշակիացվեն», - ասաց նա: