ԼՀԿ-ն իշխանություններից քաղաքական կոնսուլտացիայի հրավեր արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցով չի ստացել՝ Աժ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Որևէ քննարկման մասին ես տեղեկություններ չունեմ։ Եթե խոսքը գնում է Ընտրական օրենսգիրքն ընդունելուց հետո նոր ընտրությունների գնալու մասին, բնականաբար, պետք է քննարկումներ լինեն, որովհետև խաղի կանոները պետք է պարզ լինեն բոլոր խաղացողների համար։ Եթե Ընտրական օրենսգիրքը մենք ընդունենք այսօր, ընտրությունները պետք է անցկացնենք 6 ամից հետո, Վենետիկի հանձնաժողովի պահանջներից է՝ խաղի կանոններին պետք է բոլորը պատրաստվեն։ Եթե Ընտրական օրենսգիրը մնա ինչպես կա, կարող ենք ընտրությունները կազմակերպել վաղը։ Խաղի կանոնների մեջ են մտնում քաղաքական կամքը, օրինակ ընտրությունները չկեղծելը, ընտրակաշառք բաժանողին կալանավորելը, ձերբակալելը, խաղի կանոնները խախտողները պետք է պատժվեն․․․, Էդ քննարկումը երբ կսկսի, կքննարկենք», - ասաց Մարուքյանը։
Իշխանությունները չեն բացառում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետների հարցով ընդդիմադիրների հետ քաղաքական կոնսուլտացիաները։ Աժ-ում կառավարության հետ հարցուպատասպխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պատրաստ են արտահերթ ընտրությունների օրակարգի շուրջ քննարկումներ ունենալ ընդդիմության հետ՝ նշելով ԼՀԿ-ի անունը։