«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Երևանում շարունակվում են ընդդիմադիրների բողոքի ակցիաները

Երևանում շարունակվում են ընդդիմադիրների բողոքի ակցիաները
11.12.2020 | 20:40

Երևանում շարունակվում են ընդդիմադիրների բողոքի ակցիաները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ցուցարարները երթով քաղաքի տարբեր հատվածներից եկան և կենտրոնացան Ֆրանսիայի հրապարակում։


Ոստիկանությունը քաղաքի այս հատվածում ուժեր է կենտրոնացրել։ Նրանք կոչ են անում քաղաքացիներին՝ դուրս գալ փողոցի երթևեկելի հատվածից, հակառակ պարագայում ոստիկանի օրինական պահանջը չկատարողների նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված հարկադրանքի միջոցներ։ Նշենք, որ արդեն կան բերման ենթարկվածներ։ Շարժման անդամ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց․ «Բիրտ ուժ կիրառելը որևէ տրամաբանության մեջ չի մտնում, ՀՀ քաղաքացիներն անում են օրենքով թույլատրված իրենց ակցիաները»։

Դիտվել է՝ 1463

Մեկնաբանություններ