«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Տիգրան Ավինյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման հնարավորությունը

Տիգրան Ավինյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման հնարավորությունը
11.12.2020 | 20:44

Դեկտեմբերի 11-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ՉԺՀ դեսպան Ֆան Յունին: Տիգրան Ավինյանը նշել է, որ Չինաստանը Հայաստանի ամենակարևոր գործընկերներից է և փոխվստահության ու փոխադարձ շահերի վրա հիմնված հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացումը Հայաստանի համար շատ կարևոր է: Դեսպան Ֆան Յունը նշել է, որ ջանք չի խնայի հայ-չինական համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման համար: Տիգրան Ավինյանը խոսել է Արցախի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումներից, ներկայացրել գերիների փոխանակման գործընթացը և հայկական կողմի դիրքորոշումը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության, հանրային տրանսպորտի ու առողջապահության ոլորտում ծրագրերը, նախանշել տեխնիկական աջակցության շրջանակներում համագործակցության հետագա հնարավորությունները:


Անդրադառնալով առևտրատնտեսական հարաբերություններին՝ կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ Չինաստանը Հայաստանի հիմնական առևտրական գործընկերներից է և համատեղ աշխատանքի միջոցով հնարավոր է առևտրաշրջանառության ծավալները էլ ավելի մեծացնել: Տիգրան Ավինյանը կարևորել է չինական ուղղակի ներդրումների ներգրավումը և փոխշահավետ ծրագրերի իրականացումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պղնձաձուլարանի կառուցման շուրջ քննարկումները վերսկսելու հնարավորությունը, ինչի վերաբերյալ գործընթացը սկսվել էր դեռ անցած տարվա վերջին, սակայն դադարել էր պայմանավորված կորոնավիրուսի համավարակով:Քննարկվել է նաև հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության աշխատանքը և դրա գործունեության ընդլայնման հնարավորությունները:

Դիտվել է՝ 1973

Մեկնաբանություններ