Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԵՄ գագաթաժողովում պայմանավորվել են, որ Թուրքիա զենքի արտահանման հարցը պետք է քննարկվի ՆԱՏՕ-ի անդամների շրջանում և համակարգվի ԱՄՆ հաջորդ վարչակազմի հետ, գրում է Reuters-ը։
Նա հաղորդել է, որ ԵՄ առաջնորդները դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին խնդրել են հաջորդ գագաթաժողովի համար Թուրքիայի հետ ԵՄ-ի համագործակցության զեկույց պատրաստել։ Զեկույցում ուսումնասիրվելու է նաև Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հարցը: