Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

Նոր մա­տե­նա­շա­րը ներ­կայաց­նում է արևմտա­հայ և ս­փ­յուռք­յան գրող­նե­րի

Նոր մա­տե­նա­շա­րը ներ­կայաց­նում է արևմտա­հայ և ս­փ­յուռք­յան գրող­նե­րի
15.12.2020 | 01:23

«Է­դիթ պրինտ» հրա­տա­րակ­չու­թյու­նը «Սփյուռք» մա­տե­նա­շա­րով ներ­կա­յաց­նում է արևմտա­հայ և սփյուռ­քյան գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ՝ ար­ձակ, պոե­զիա, թա­տեր­գու­թյուն, ու­ղեգ­րու­թուն և այլն։ «Ժան­րա­յին սահ­մա­նա­փա­կում­ներ չկան։ Շեշ­տը դր­վե­լու է այն գոր­ծե­րի վրա, ո­րո­նք ըն­թեր­ցո­ղա­կան լայն շր­ջա­նակ­նե­րին ծա­նոթ չեն` ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով չեն տպագր­վել խոր­հր­դա­յին շր­ջա­նում, տպագր­վել են սփյուռ­քում, բայց ու­նե­ցել են մեկ հրա­տա­րա­կու­թյուն կամ ներ­կա­յաց­ված են ե­ղել միայն մա­մու­լում»,-ա­սում է «Է­դիթ պրինտ» հրա­տա­րակ­չու­թյան վա­ճառ­քի և մար­քե­թին­գի բաժ­նի գլ­խա­վոր մաս­նա­գետ, ար­ձա­կա­գիր ԴԱ­ՎԻԹ ՍԱՄ­ՎԵ­ԼՅԱ­ՆԸ։
«Սփյուռք»-ով ար­դեն լույս են տե­սել Շա­հան Շահ­նու­րի «Յա­րա­լեզ­նե­րու դա­ւա­ճա­նու­թիւ­նը» պատմ­վածք­նե­րի ժո­ղո­վա­ծուն, Նի­կո­ղոս Սա­րա­ֆեա­նի «Մա­նուկ Դուի­նեան» էք­զիս­տեն­ցիալ վե­պը («Նաի­րի» ամ­սա­գիր, 1948 թ.)։


«Սփյուռ­քի հայ գրող­նե­րը հիմ­նա­կա­նում ներշ­նչ­վել են ֆրան­սիա­կան գրա­կա­նու­թյու­նից և ձևա­վո­րել յու­րօ­րի­նակ մի հա­յե­րեն։ Նրանց գոր­ծե­րում նկա­տե­լի է նաև մի­ջա­վայ­րը, որ­տեղ ապ­րել են. չեն սահ­մա­նա­փակ­վել միայն, են­թադ­րենք, օս­մա­նահ­պա­տակ հա­յե­րի ստեղ­ծած բա­ռա­պա­շա­րով։ Ինչ վե­րա­բեր­ում է թե­մա­նե­րին, գո­նե այն գոր­ծե­րում, որ տպագր­ված են կամ նա­խա­տե­սում ենք տպագ­րել, ա­ռանց­քում հայ մարդն է, հայ­կա­կան բար­քե­րը»,- ա­սաց Դա­վիթ Սամ­վե­լյա­նը։


Մա­տե­նա­շարն ուղղ­ված է նաև սփյուռ­քյան ըն­թեր­ցո­ղին, նրանք հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն բա­ժա­նոր­դագր­վե­լու և ձեռք բե­րե­լու գր­քե­րը ա­ռաք­ման մի­ջո­ցով։ «ՈՒ­րախ կլի­նեմ, որ այս­տեղ էլ կար­դան, ու արևմտա­հայ գրող ա­սե­լով՝ չհաս­կա­նան միայն Մե­ծա­րեն­ցին, Վա­րու­ժա­նին»,- ըն­դգ­ծեց մեր զրու­ցա­կի­ցը։
Շար­քում նա­խա­տես­վող գր­քե­րից են նաև Զա­պել Ե­սա­յա­նի «Ա­վե­րակ­նե­րուն մեջ» ու­ղեգ­րու­թյու­նը, Հա­կոբ Մն­ձու­րու «Նա­զա­ր» թա­տեր­գու­թյու­նը, Հա­րութ Կոս­տան­դյա­նի բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը, ար­ձակը և նա­մա­կա­նին, Նշան Պե­շիկ­թալ­շյա­նի «Սա­դա­յե­լին շու­քին տակ և պո­չին» եր­գի­ծա­վե­պը։
«Սփյուռք» մա­տե­նա­շա­րը հա­մա­կար­գում է գրող-գրա­կա­նա­գետ ԱՐԹՈՒՐ ԱՆԴ­ՐԱ­ՆԻ­ԿՅԱ­ՆԸ։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 84882

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ